

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության
ՙՀայաերոնավիգացիա՚ ՓԲԸ
ՙՙՀայաերոնավիգացիա՚ ՓԲԸ ստեղծվել է 1997թ-ին:
ՙՀայաերոնավիգացիա՚ ՓԲ ընկերության գործունեության ոլորտներն ենª
. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության կազմակերպումն ու ապահովումը,
. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում իրականացվող չվերթերի աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովումը,
. կապի ծառայությունների մատուցումը,
. թռիչքների ռադիոտեխնիկական ապահովումն ու սպասարկումը, մոնտաժումը, վերանորոգումը և շահագործումը ըստ գործող չափորոշիչների,
. իր պատասխանատվության տակ գտնվող օդային տարածքում թռիչքների կառավարումը և այլ աերոնավիգացիոն ծառայությունների մատուցումը:

1997-2007թթ. ՙՀայաերոնավիգացիա՚ ՓԲ ընկերությունը կատարել է ԻԿԱՕ-ի չափանիշներն համապատասխան տեխնիկական վերազինման աշխատանքներª ինչպիսիք են.

13.03.2006թ. Հաստատվել է օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգըª համաձայն Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերությանª ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼԻ պահանջների.
22.05.2007թ. Հաստատվել է օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական համապատասխանության ծրագիրըª համաձայն Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերությանª ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼԻ պահանջների.
14.11.2008թ. Հաստատվել է օդային երթևեկության կառավարման միավորում կարգավարների վարժանքի ծրագիրը համաձայնª Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերությանª ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼԻ պահանջների.
07.05.2009թ. ՀՀ կառավարության թիվ 502Ն որոշմամբ սահմանվել են պահանջներ ՀՀ օդային տարածքում սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքներ իրականացնող օդանավերի Շրջանային նավիգացիա/RNAV/ սարքավորում ունենալու վերաբերյալ.
07.05.2009թ. ՀՀ կառավարության 19.06.2008թ. թիվ 744Ն որոշմամբ հաստատված, օդային երթևեկությունն սպասարկող և հարակից միջոցներն ապահովող կազմակերպություններին ու մարմիններին թույլտվություն տալու կարգի պահանջների համաձայն, ընկերության վարչությունը իր 09-09 արձանագրությամբ հաստատել է Որակի կառավարման համակարգի ներդրման և ISO 9001-2008 սերտիֆիկացման աշխատանքների ժամանակացույց, ըստ որի 2011թ. սեպտեմբերին ընկերությունում կգործի Որակի կառավարման սերտիֆիկացված համակարգ.
05.03.2007թ. տեխնիկական շահագործման են ներդրվել նորագույն սկզբունքով գործող դիտարկման երկու P3D բազմադիրքային համակարգերըª ՙԶվարթնոց՚ և ՙՇիրակ՚ օդանավակայաններում գտնվող կենտրոններով.
01.03.2009թ. Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼԻ մայրուղային գանձումների գրասենյակին, որով փոփոխվել են մայրուղային վճարումների սակագնի հաշվարկման և դրա ընթացիկ ճշգրտման մոտեցումները.
15.04.2009թ. ամփոփվեցին ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼԻ համապատասխան կառույցների կողմից դեռևս 2008թ.սկսված թռիչքների անվտանգության կուլտուրայի գնահատման աշխատանքների արդյունքները, ըստ որոնց, ընդհանուր առմամբ, ընկերությունում առկա անվտանգության կուլտուրան գնահատվել է որպես դրական.
ՙՀայաերոնավիգացիա՚ ՓԲԸ
Հեռª 28 15 97
ֆաքսª 28 41 42
www.armats.com
|