ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության
ՙԱվիաբուժ՚ բժշկական կենտրոն ՓԲԸ
ՙԱվիաբուժ՚ բժշկական կենտրոնը ՔԱԳՎ համակարգում գործում է 2000թ-ից:
Ընկերությունը, բացի ՀՀ Առողջապահության նախարարությունից հավաստագրվել է նաև Միջպետական Ավիացիոն Կոմիտեի կողմիցª ստանալով ավիացիոն բժշկության գործունեություն ծավալելու իրավունք:
Այդ իրավունքը ԱՊՀ պետությունների նմանատիպ ձեռնարկություններից առաջինը շնորհվել է ՙԱվիաբուժ՚ բժշկական կենտրոն ՓԲԸ-ին:
§²ídzµáõŦ µÅßÏ³Ï³Ý Ï»ÝïñáÝÇ Ï³éáõóí³ÍùáõÙ Ý»ñ³éí³Í »Ý Ñ»ï¨Û³É ëïáñ³µ³Å³ÝáõÙÝ»ñÁ.
- գլխամասային պոլիկլինիկա, որտեղ գտնվում են ընկերության վարչական ապարատը, մասնագիտական բժշկական կաբինետները, վերականգնողական և վերակենդանացման կենտրոնները, ավիացիոն հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունը:
- ՙԶվարթնոց՚ բժշկական տեղամաս և ՙՇիրակ՚ բժշկական կետ - այս ստորաբաժանումների հիմնական խնդիրը նախաթռիչքային և նախահերթափոխային բժշկական ստուգումներ անցկացնելն է, արտոնյալ չվերթների բժշկական սպասարկումը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի համակարգի աշխատակիցներին և ՙԶվարթնոց՚ և ՙՇիրակ՚ օդանավակայաններից մեկնող և ժամանող ուղևորներին առաջին բժշկական օգնության ցուցաբերելը:
Ընկերությունը զբաղվում է գործունեության հետևյալ տեսակներովª
- օդաչուական և կարգավարական անձնակազմի, բորտուղեկցորդների և ավիացիոն այլ մասնագետների բժշկական փորձաքննության անցկացնում.
- նախաթռիչքային և նախահերթափոխային բժշկական հսկողություն.
- թռիչքների բժշկա-սանիտարական անվտանգության կազմակերպում և ապահովում.
- ամբուլատոր և ստացիոնար բժշկական գործունեություն.
- մասնագիտական հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում.
- հիգիենիկ հակահամաճարակային միջոցառումների իրականացում.
- դեռատիզացիոն, դեզինֆեկցիոն և դեզինսեկցիոն միջոցառումների իրականացում:
Կենտրոնում մասնագիտական բուժզննում են անցնում տարեկան մոտ 160 օդաչուներ, 130 բորտուղեկցորդներ, 110 կարգավարներ և համակարգի այլ ոլորտների համապատսխան աշխատակիցներ:

"Ավիաբուժ" բժշկական կենտրոն ՓԲԸ հանդիսանում է Միջպետական Ավիացիոն Կոմիտեի կորդինացիոն - խորհրդատվական ավիաբժշկական խորհրդի անդամ և յուրաքանչյուր տարի ակտիվ մասնակցում է այդ խորհրդի հերթական նիստերին և կոնգրեսներին:
Էլ. Փոստ: armaviamed@rambler.ru
հեռ. 23 90 14
ֆաքս. 23 90 25