
Հայտարարություն
12.06.2010թ.
Հայտարարություն
1.ՙՕդային տրանսպորտի երթևեկության կառավարում՚
որակավորումը` օդային երթևեկության կառավարման կարգավար (ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս)
Անվճար և վճարովի
2.ՙՓոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում՚
որակավորումը օդային փոխադրումների կազմակերպիչ (ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս)
Անվճար և վճարովի
3.ՙԹռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում՚
որակավորումը` ավիատեխնիկ (ուսման տևողությունը 3 տարի)
Անվճար և վճարովի
Անվճար ուսուցման տեղերի համար դիմորդները բոլոր մասնագիտությունների գծով ընդունելության քննություններ են հանձնում ՙՄաթեմատիկա՚ (գրավոր) և ՙԱնգլերեն լեզու՚( գրավոր) առարկաններից:
Դիմորդը քոլեջի ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`
1. դիմում
2. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր) և պատճենը
3. կրթության մասին փաստաթուղթ (բնօրինակ) և պատճենը
4. 8 լուսանկար 3X4 չափսի
5. զինվորական գրքույկ և պատճենը
Ընդունելության կազմակերպման և անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1500 դրամ:
Փաստաթղերը ընդունվում են մինչև օգոստոսի 15-ը` ամեն օրը ժամը 9.00-16.00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Հեռախոսներ` 010 28- 17- 70; 060 37- 35- 47 (բջջ.)
Հասցեն` Երևան, ՙԶվարթնոց՚օդանավակայանի վարչական տարածք, Ավիաուսումնական կենտրոն
12.02.2010թ.
Հայտարարություն
Ավիաուսումնական կենտրոնը կազմակերպում է ավիատոմսեր իրացնող գործակալների դասընթացներ: Դասընթացները կսկսվեն փետրվարի 22-ից: Տեղեկությունների համար զանգահարել /010/ 59-35-60, 59-35-47 հեռախոսահամարներով:
07.10.2009թ.
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետª Գլխավոր վարչություն) հայտարարում է մրցույթª Գլխավոր վարչություն ենթակայությանª ՙԱվիաուսումնական կենտրոն՚ փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնի զբաղեցման համար:
Վերստուգողը պարտավոր է ստուգել ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը, փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և կանոնադրությանը, հետևել ընկերությունների կառավարման մարմինների որոշումների կատարմանը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն.
Մրցույթն անցկացվում է թեստավորման եղանակովª գրավոր:
Թեստային առաջադրանքների փաթեթը (մագնիսական կրիչով կամ պատճենահանմամբª դիմումատուի հաշվին) տրամադրում է Գլխավոր վարչությունըª փաստաթղթերի ընդունումից հետո:
Մրցույթը կանցկացվի Գլխավոր վարչության վարչական շենքումª ք. Երևան ՙԶվարթնոց՚ օդանավակայան հասցեում, ս.թ. հոկտեմբերի 27-ին ժամը 11:00:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն էª 2009թ. հոկտեմբերի 26-ը, դիմումները ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օրª ժամը 10:00-ից 15:00:
Լրացուցիչ հարցերով դիմելª 59-37-57, 59-37-61 հեռախոսահամարներով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
21.08.2009թ.
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետª Գլխավոր վարչություն) հայտարարում է մրցույթª Գլխավոր վարչություն ենթակայությանª ՙՀայաերոնավիգացիա՚ փակ բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների պաշտոնների զբաղեցման համար:
Վերստուգող հանձնաժողովի անդամը պարտավոր է ստուգել ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությունը, փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և կանոնադրությանը, հետևել ընկերությունների կառավարման մարմինների որոշումների կատարմանը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն.
Մրցույթն անցկացվում է թեստավորման եղանակովª գրավոր:
Թեստային առաջադրանքների փաթեթը (մագնիսական կրիչով կամ պատճենահանմամբª դիմումատուի հաշվին) տրամադրում է Գլխավոր վարչությունըª փաստաթղթերի ընդունումից հետո:
Մրցույթը կանցկացվի Գլխավոր վարչության վարչական շենքումª ք. Երևան ՙԶվարթնոց՚ օդանավակայան հասցեում, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 11:00:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն էª 2009թ. սեպտեմբերի 17-ը, դիմումները ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օրª ժամը 10:00-ից 15:00:
Լրացուցիչ հարցերով դիմելª 59-37-57, 59-37-61 հեռախոսահամարներով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետª Գլխավոր վարչություն) հայտարարում է մրցույթª Գլխավոր վարչության ենթակայությանª ՙԱվիաբուժ՚ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնի զբաղեցման համար:
Վերստուգող պարտավոր է ստուգել ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությունը, փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և կանոնադրությանը, հետևել ընկերությունների կառավարման մարմինների որոշումների կատարմանը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն.
ØñóáõÛÃÝ ³ÝóϳóíáõÙ ¿ ûëï³íáñÙ³Ý »Õ³Ý³Ïáíª ·ñ³íáñ:
»ëï³ÛÇÝ ³é³ç³¹ñ³ÝùÝ»ñÇ ÷³Ã»ÃÁ (Ù³·ÝÇë³Ï³Ý ÏñÇãáí ϳ٠å³ï׻ݳѳÝٳٵª ¹ÇÙáõÙ³ïáõÇ Ñ³ßíÇÝ) ïñ³Ù³¹ñáõÙ ¿ ¶É˳íáñ í³ñãáõÃÛ³Ý ³ÝÓݳϳ½ÙÇ Ï³é³í³ñÙ³Ý µ³ÅÇÝÁª ÷³ëï³ÃÕûñÇ ÁݹáõÝáõÙÇó Ñ»ïá:
ØñóáõÛÃÁ ϳÝóϳóíÇ ¶É˳íáñ í³ñãáõÃÛ³Ý ß»ÝùáõÙª ù.ºñ¨³Ý, §¼í³ñÃÝáó¦ û¹³Ý³í³Ï³Û³Ý, ÐРβ ø²¶ì í³ñã³Ï³Ý ß»Ýù ѳëó»áõÙ, ë.à ë»åï»Ùµ»ñÇ 17-ÇÝ, ųÙÁ 11:00- ÇÝ:
¸ÇÙáõÙÝ»ñÁ ÁݹáõÝíáõÙ »Ý ³Ù»Ý ûñ ųÙÁ 10:00 ÙÇÝ㨠15:00 -Ý, ¹ÇÙáõÙÝ»ñÇ ÁݹáõÝÙ³Ý í»ñçÇÝ Å³ÙÏ»ïÝ ¿ª 2009Ã. ë»åï»Ùµ»ñÇ 16- Á:
Èñ³óáõóÇã ѳñó»ñáí ¹Çٻɪ 59-37-57, 59-37-61 Ñ»é³Ëáë³Ñ³Ù³ñÝ»ñáí:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Հայտարարություն
г۳ëï³ÝÇ Ð³Ýñ³å»ïáõÃÛ³Ý û¹³ÛÇÝ Ñ³Õáñ¹³ÏóáõÃÛáõÝÝ»ñÇ µÝ³·³í³éáõÙ ½³ñ·³óáõÙÝ»ñÇ ¨ Ùï³¹ñáõÃÛáõÝÝ»ñÇ Ù³ëÇÝ
Համաշխարհային Բանկի հետ ՔԱԳՎ կողմից ակտիվորեն տարվել են քննարկումներ օդային փոխադրումների քաղաքականության տարբեր հարցերի շուրջ և շարունակվում են մշակվել քաղաքականություններ և սկզբունքներª ՀՀ ավիափոխադրումների շուկայում ավիաընկերությունների համար ներկա և ապագա ավիափոխադրողների կողմից ցանկալի անվտանգ ծառայությունների մատուցումը սպառողներին շահավետ պայմանների ստեղծման ուղղությամբ: Որի հիմքում դրված է պարզեցված ընթացակարգերի կիրառումը հստակ քաղաքականության շրջանակներում, ինչը համահունչ է կառավարության կողմից որդեգրված տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելուն ուղղված ընդհանուր տնտեսական քաղաքականության ռազմավարության հետ: Լավագույն հնարավոր միջազգային օդային կապերի ապահովումը այս հարցում կարևոր դերակատարում կունենա:
Սույն փաստաթուղթը հրապարակվում է, որպես նախագիծ, այնպես որ, շահագրգիռ կողմերը տան իրենց մեկնաբանությունները: Այն բանից հետո, երբ բոլոր մեկնաբանությունները քննարկվեն և լուծում ստանան, կառավարությունը կավարտի փաստաթղթի վերջնական տարբերակը: Նշված մեկնաբանությունների համար տրվում է երեք ամիս ժամանակահատված:
1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 2004-2005 թվականների ընթացքում ձեռնարկել է մի շարք քայլեր, ուղղված հայաստանյան ավիացիոն շուկայի զարգացմանը:
2004 թվականի սկզբում Երևան - Մոսկվա չվագծով ուղևորափոխադրումների քվոտան, յուրաքանչյուր կողմի հաշվարկով կազմում էր տարեկան 96000 նստատեղ:
Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, Երևան - Մոսկվա չվագծի վրա կողմերի նշանակված ավիաընկերությունների կողմից տրամադրվող ուղևորափոխարումների քվոտան (2004-ի մարտից մինչև 2005-ի մարտ) սահմանվեց 125000 նստատեղ, իսկ ներկայումսª 2005թ. մարտից մինչև 2006թ. մարտ ընկած ժամանակահատվածի համար այն վերաբանակցվել և սահմանվել է տարեկան 161000 նստատեղ մեկ ուղղությամբ յուրաքանյուր կողմի փոխադրողների համար: Արդյունքում, նշված չվագծի վրա կողմերի ավիաընկերությունների կողմից օրական կատարվող կանոնավոր չվերթերի քանակը կազմում է մինչև 8 հաճախականություն: ՌԴ ավիացիոն իշխանությունների հետ բանակցություններում բազմիցս բարձրացվել է նաև ռուսական քաղաքների ցանկի ընդլայնման հարցը, որոնք բաց են հայկական փոխադրողների համար կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնելու նպատակով: Ներկայումս, ցանկը իր մեջ ներառում է ռուսական 18 քաղաքներ և դեռևս չի հաջողվել այս սահմանափակումը վերացնել, ինչը մշտապես դառնում է քննարկման առարկա ՌԴ և ՀՀ ավիացիոն իշխանությունների միջև ցանկացած բանակցությունների ընթացքում:
ՔԱԳՎ կողմից տարվող ճկուն օդային քաղաքականության արդյունքում, էապես դյուրացվել է օտարերկյա ավիաընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների շուկա, ինչպես նաև շուկայում արդեն իսկ գործող օտարերկրյա ավիաընկերությունների կողմից իրականացվող կանոնավոր չվերթերի հաճախականությունները ավելացվել են: երմանական ՙԼուֆտհանզա՚ ավիաընկերությանը սույն թվականի հունիս ամսից թույլ տրվեց ՔԱԳՎ կողմից սկսելու կանոնավոր չվերթեր Մյունխեն-Երևան երթուղով շաբաթական երեք հաճախականությամբ: Չնայած այն հանգամանքի, որ երմանիայի և Հայաստանի միջև կնքված ՙՕդային հաղորդակցությունների մասին՚ համաձայնագիրը նախատեսում է ընդհամենը շաբաթական երկու հաճախականություն: ՙԼուֆտհանզա՚ ավիաընկերության կողմից կանոնավոր չվերթերի թույլտվության ստացման ժամանակ չէին պահպանվել մի շարք ժամանակային և ընթացակարգային պահանջներ, սակայն ՔԱԳՎ կողմից իրականացվեց պարզեցված ընթացակարգեր և տրամադրվեց լրացուցիչ աշխատաժամանակ, որպեսզի ավիաընկերությունը կարողանա ստանալ չվերթերի իրականացման թույլտվություն և չվացուցակով պլանավորված օրը սկսել իր կանոնավոր փոխադրումները:
ՙԱվստրիական ավիաուղիներ՚ ավիաընկերությունը իր կանոնավոր չվերթերի հաճախականությունը Վիեննա - Երևան երթուղու վրա 2005 թվականի ընթացքում հասցրեց շաբաթական 7 չվերթի, նախկինում կատարվող 3 չվերթերի փոխարեն:
ՙԲրիտանական ավիաուղիներ՚ ավիաընկերությունը ներկայումս իրականացնում է շաբաթական 7 չվերթեր Լոնդոն - Երևան երթուղով, 2004թ. կատարվող 3 չվերթերի փոխարեն: ՙՉեխական ավիաուղիներ՚ ավիաընկերությունըª վարվող քաղաքականության արդյունքում, նույնպես ավելացրեց իր չվերթերի հաճախականությունը, կատարելով երեք չվերթª Պրահա - Երևան երթուղով, նախկինում իրականացվող 2 չվերթի փոխարեն:
Նախկինում, պետության կողմից կառավարվող ՙՀայկական ավիաուղիների՚ փոխարեն, այժմ գլխավոր փոխադրող է հանդիսանում 100% ոչ պետական ՙԱրմավիա՚ ավիաընկերությունը: Այս ընկերությունում նույնպես 2004-2005 թվականների ընթացքում տեղի են ունեցել էական զարգացումներ, որոնք որակական ազդեցություն ունեցան ավիաընկերության չվերթերի վրա: Ավիաընկերության սեփականության կարգավիճակում տեղի ունեցավ փոփոխություն. ռուսական պատկանելիության սեփականության գերակշռելի բաժնեմաս ունեցող ավիաընկերությունը ներկայումս փոխանցեց իր բաժնեմասը հայկական ավիաընկերության: 2005 թվականի ամառվա ժամանակահատվածում ՙԱրմավիա՚ ավիաընկերության կողմից Երևան - Փարիզ երթուղով իրականացվել է շաբաթական 4 չվերթª նախորդ տարվա 2-ի փոխարեն:
Ավիաընկերության կողմից վերսկսվեց նաև Երևան - Ամստերդամ չվերթի շահագործումը շաբաթական երկու հաճախականությամբ, ինչպես նաև շաբաթական մեկ հաճախականությամբ չվերթ դեպի Ֆրանկֆուրտ:
Այս զարգացումների արդյունքում 2004թ. ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 1089000 ուղևոր, ինչը 23%-ով ավելի է 2003թ. ցուցանիշից: 2005թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ՙԶվարթնոց՚ օդանավակայանի ուղևորահոսքում արձանագրվել է 7% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ուշագրավ է, որ մեծ տոկոս է կազմում դեպի Եվրոպա ուղևորափոխադրումներըª 26%:
2004-2005թթ. հունվար-հուլիս ամիսների ուղևորափոխադրումներ
ըստ տարածաշրջանների
2004թ. |
2005թ. |
աճ /անկում |
||
I-VII ամիս |
I-VII ամիս |
(ուղևոր)
|
(%)
|
|
| ºíñáå³ | 58767 |
74085 |
15318 |
26% |
| Մերձ.Արևելք | 51535 |
59504 |
7969 |
15% |
| ՌԴ/ ՀՀ ավիաընկ | 178180 |
197003 |
18823 |
10% |
| ՌԴ/ Ռուս. ավիաընկ | 212813 |
215693 |
2880 |
1.30% |
| Ուկրաինա | 21637 |
22472 |
835 |
4% |
| Միջին Ասիա | 2550 |
5025 |
2475 |
97% |
| Բելոռուս | 3262 |
3465 |
203 |
6% |
| Այլ | 23556 |
13953 |
||
| ԸՆԴՀԱՆՈՒՐ | 552300 |
591200 |
38900 |
7% |
Եվրոպա
| Երթուղի | Ավիաընկերություն | 2004թ. |
2005թ. |
աճ /անկում |
|
I-VII ամիս |
VII ամիս |
(ուղևոր)
|
(%)
|
||
| Ամստերդամ | Արմավիա | 7656 |
3440 |
-4216 |
|
| Աթենք | ٳԱրմավիա | 2776 |
3828 |
1052 |
|
| Փարիզ | Արմավիա | 12738 |
14114 |
1376 |
|
| Ֆրանկֆուրտ | Արմավիա | 3404 |
2056 |
-1348 |
|
| Վիեննա | Ավստ. ավ | 16705 |
25970 |
9265 |
|
| Լոնդոն | Բրիտ.ավ | 8673 |
12141 |
3468 |
|
| Պրագա | Չեխ.ավիա | 6815 |
9368 |
2553 |
|
| Մյունխեն | Լյուֆթհ. | 0 |
3168 |
3168 |
|
| ԸՆԴՀԱՆՈՒՐ | 58767 |
74085 |
15318 |
26% |
|
Զվարթնոց՚ միջազգային օդանավակայանի շահագործողիª ՙՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ ընկերության, կողմից մշակվել է օդանավակայանի նոր Մաստեր պլանը, համաձայն որի աշխատանքներ են տարվում նոր ուղևորային համալիրի կառուցման ուղղությամբ: Համալիրի ժամանման հատվածը կգործի 2006թ. վերջին, իսկ այն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2007 թվականին: Նոր համալիրը էապես կնպաստի մեկնող և ժամանող ուղևորների, նրանց ուղեբեռների սպասարկման գործընթացի բարելավմանըª միջազգային չափանիշներին համապատասխան: Օդանավակայանի նոր Մաստեր պլանը սույն թվականի օգոստոսին հաստատել է ՀՀ կառավարությունը:
ՙԶվարթնոց՚ օդանավակայանում տեղադրված է ավիացիոն անվտանգության նորագույն համակարգ, որը ապահովում է ավիացիոն անվտանգության գործառույթների բարձրակարգ իրականացումը ՙԶվարթնոց՚ օդանավակայանումª ուղևորների, ուղեբեռների, բեռների վերգետնյա սպասարկման, ինչպես նաև օդանավերի և օդանավակայանի տարածք մուտքի հսկողության ոլորտում:
Ուղևորների սպասարկման գործընթացում կատարվել են մի շարք փոփոխություններ. ներմուծվել և կիրառվում են նոր տեխնոլոգիաներ մաքսային, սահմանային, հաշվառման և վիզավորման հատվածներում: Նախատեսվում է նաև ուղևորների մատնահետքերի համակարգչային վերլուծության և համադրման կիրառումըª սկսած 2006 թվականից:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից կիրառվում են բեռնափոխադրումների զարգացման ապահովմանն ուղված որոշակի սկզբունքներ, խրախուսելով հայկական բեռնային ավիափոխադրողների շահագործումները, ինչպես նաև օտարերկրյա բեռնափոխադրողների ներկայացրած հայտերի քննարկումն ու հաստատումըª պարզեցված ընթացակարգերի կիրառմամբ: Ներկայումս ՙԷյր Արմենիա՚ ավիաընկերության կողմից իրականացվում են կանոնավոր բեռնային փոխադրումներ դեպի Եվրոպական երկրներ, որի համար ստեղծված են ազատ մրցակցության պայմաններ ՙԱրմավիա՚ ավիաընկերության հետ, փոխադարձ բանակցությունների արդյունքում:
Ֆրանսիայի ավիացիոն իշխանությունների հետ եղել են նամակների փոխանակում, Ֆրանսիայի կողմից նշանակված ավիաընկերությունների սեփականության գերակայելի մասի և փաստացի վերահսկողությանª Եվրոմիության կողմից առաջարվող տարբերակի ճանաչման վերաբերյալ:
2. Ապագայում քաղաքականությունը.
Աշխատանքներ են տարվում ՙՕդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականության մասին՚ 1999թ. Մոնրեալի կոնվենցիային Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ, որը պլանավորված է մինչև 2007 թվականը:
ՀՀ կառավարության կողմից ներկայումս կնքված (նախաստորագրված, ստորագրված, վավերացված) օդային հաղորդակցությունների մասին 40 միջկառավարական համաձայնագրերում, մեծամասամբ, ներառված է ավիաընկերությունների բազմակի նշանակման դրույթը: Իսկ այն բոլոր միջկառավարական համաձայնագրերում, որոնցում ներառված չէ ավիաընկերությունների բազմակի նշանակման դրույթը, քննարկումների ժամանակ կվերաբանակցվենª նշված դրույթը ներառելու համար: Նոր միջկառավարական համաձայնագրերի ընդունման ժամանակ, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունըª իր բանակցություններում կպնդի նաև բազմակի նշանակման դրույթը: Երբ ՙԱրմավիայի՚ հետ կնքված պայմանագիրը և համաձայնագրերը թույլ տան, կառավարությունը կողջունի հայկական ավիաընկերությունների կողից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հայտերըª փոխադրումներ իրականացնելու նպատակով:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օդային փոխադրումների կարգավորման գործընթացում պարբերաբար վերլուծության է ենթարկելու ավիացիոն շուկայում փոխադրումների ծավալները և դրանց արդյունքում խրախուսվելու է հաճախականությունների ու տարողությունների ավելացումըª այդ ժամանակահատվածի պահանջարկին համապատասխան: Արձագանքելով առանձին ավիաընկերությունների կողմից հաճախորդների պահանջների, շուկայի պայմանների և հեռանկարների մասին գնահատականներին և առաջարկություներինª կորդեգրի ճկուն և լիբերալ դիրքորոշում:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունըª քննարկելով հայկական ավիափոխադրողի հետ, օտարերկրյա ավիափոխադրողների նկատմամբ ձգտելու է կիրառել ազատականացման տարրեր /օրինակª 5-րդ աստիճանի ազատություն/ այն դեպքերում, երբ հնարավոր կլինի ներկայացնել Հայաստանի ավիացիոն շուկայի և առհասարակ, Հայաստանի համար դրանից ակնկալվող զուտ տնտեսական օգուտները:
Նույն մոտեցումն է դրսևորվելու նաև բեռնափոխադրումների նկատմամբ տարվող քաղաքականության ժամանակ, առավել ևս վարվելու են բանակցություններ բեռնափոխադրող ավիաընկերություններին հայաստանյան ավիացիոն շուկա ներգրավելու նպատակով, և եթե անհրաժեշտություն լինի, հաշվի առնելով բեռնափոխադրումների ներկայիս ոչ բավարար վիճակը, նաև կողջունենք լրացուցիչ նշանակված բեռնափոխադրողներին, առանձին ուղղություններով կամ առանձին պետությունների հետ լիբերալ համաձայնություններ և մոտեցումներ դրսևորելով:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կողջունի Համաշխարհային բանկի օժանակությունը հայկական ավիափոխադրողին, օտարերկրյա ավիափոխադրողների հետ նպաստավոր ինտերլայն համաձայնագրերի կնքման գործում, ուղղված հավասարազոր մրցակցային դաշտի ստեղծմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների ոլորտում լրացուցիչ ավիաընկերությունների ընդգրկմանը ուղղված ջանքերը:
Ներկայումս, ուսումնասիրվում են Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունները: Քննարկումներ են ընթանում նաև հայկական փոխադրողի հետ դեպի այդ երկրներ մոտակա երկու տարիների ընթացքում ուղևորային և բեռնային փոխադրումներ իրականացնելու և վերջինիս կողմից նշված երկրների ավիաընկերությունների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ, ինչը կնպաստի ՀՀ օդային փոխադրումների շուկայի հետագա ընդլայնմանը:
ՀՀ ՔԱԳՎ-ն մասնակցում է ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման շրջանակներում մշակված ազգային ծրագրով նախատեսված տրանսպորտային քաղաքականության իրականացմանը: Քաղաքացիական ավիացիայի բնագավառում Եվրոմիության կողմից ընդունված պահանջներին համապատասխանությունը հիմնականում նպատակաուղղված է թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումների և հարակից գործունեության իրականացման շուկայի ըստ ամենայնի զարգացմանը: ՀՀ-ում ավիացիայի բնագավառի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության հիմքում ընկած է ՙԱվիացիայի մասին՚ ՀՀ օրենքը: 2005 թվականի ընթացքում ՔԱԳՎ կողմից մշակվել է նշված օրենքի նոր նախագիծ, որում առավել հստակեցված և կանոնակարգված են ավիացիոն գործունեությունից ծագող հարաբերությունները, ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման, ինչպես նաև օդային փոխադրումների հետագա զարգացման համար: Նախատեսվում է օրենքի նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը 2005 թվականի վերջին:
2006 թվականի ընթացքում նախատեսվում է տանել աշխատանքներ թռիչքային անձնակազմերի ատեստավորման վկայականների տրման կարգն ու պայմանները ԵՄ օրենսդրության պահանջների համապատասխանեցնելու նպատակով: Կմշակվեն նոր կարգեր օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման վերաբերյալª հիմք ընդունելով քաղաքացիական ավիացիայի բնագավառում ԵՄ գործող կանոնները: Ուղևորների շահերի պաշտպանության նպատակով կմշակվի ՙՉվերթերի հետաձգման կամ չեղյալ հայտարարման դեպքերում ուղևոների փոխհատուցման և օգնության կարգ՚:
2005 թվականի վերջում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անդամակցության վավերացումը ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ կազմակերպությանը, իսկ 2006 թվականի վերջինª լիիրավ անդամակցությունը Միացյալ Ավիացիոն Իշխանություններին, ինչը մեծացնում է վստահությունը Հայաստանի ավիացիայի նկատմամբ:
ԵՄ պահանջների համապատասխան, 2007 թվականի ընթացքում նախատեսվում են աշխատանքներ օդային փոխադրողներին գործունեության լիցենզիաների տրման և կանոնավոր և ոչ կանոնավոր օդայի փոխադրումների լիցենզավորման նոր պահանջների և ընթացակարգերի սահմանման, ինչպես նաև ՀՀ օդանավակայաններում չվերթերի ժամանակային պատուհանների հատկացման կարգերի մշակման ուղղությամբ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը իր տարեկան հաշվետվություններում հրապարակելու է Հայաստանի օդային հաղորդակցություների զարգացումները այս քաղաքականության առումով և նախատեսելու է քաղաքականության բարելավում այս քաղաքականության նպատակները առավելա-գույն կատարման համար:
Այնքան ժամանակ, քանի դեռ ՙԱրմավիայի՚ հետ պայմանագիրը գործում է, ակնկալվում է, որ ՙԱրմավիան՚ կապահովի իր պարտավորությունների կատարումը, և կառավարությունը կպահպանի պայմանագրով ՙԱրմավիային՚ տրված իրավունքները: Կառավարությունը կաշխատի ՙԱրմավիայի՚ հետ ապահովելու ապագա քաղաքականության իրականացումը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր
|