| ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը 2013-2014 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն... |
|
1. 2401 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում» Ուսման վարձը` տարեկան 250 000 դրամ
2. 2402 «Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում» Ուսման վարձը` տարեկան 250 000 դրամ:
3. 2410 «Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում» Ուսման վարձը` տարեկան 250 000 դրամ: Բոլոր մասնագիտությունների գծով անվճար տեղերի համար հաշվի են առնվում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի միավորների, այդ թվում (քննական) նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականը և ընդունելության մրցութային առարկաների (ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն) գնահատականների միավորների գումարը: Կրթությունը տարվում է առկա ուսուցմամբ: Ընդունելության կազմակերպման և անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000 դրամ: Փաստաթղթերն ընդունվում են ս/թ մինչև օգոստոսի 23-ը` ամեն օր ժամը 9:00 - 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Հեռախոս` (060) 37-35-60; (060) 37-35-47: Օդանավակայանի տարածքում 31-89; 35-63 Հասցե` ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ:
|
Վերջին Նորություններ
Հայտարարություն
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը 2013-2014 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն...
- Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների բնագավառում զարգացումների և մտադրությունների մասին...
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն...


