| Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների բնագավառում զարգացումների և մտադրությունների մասին... |
|
Համաշխարհային Բանկի հետ ՔԱԳՎ կողմից ակտիվորեն տարվել են քննարկումներ օդային փոխադրումների քաղաքականության տարբեր հարցերի շուրջ և շարունակվում են մշակվել քաղաքականություններ և սկզբունքներ` ՀՀ ավիափոխադրումների շուկայում ավիաընկերությունների համար ներկա և ապագա ավիափոխադրողների կողմից ցանկալի անվտանգ ծառայությունների մատուցումը սպառողներին շահավետ պայմանների ստեղծման ուղղությամբ: Որի հիմքում դրված է պարզեցված ընթացակարգերի կիրառումը հստակ քաղաքականության շրջանակներում, ինչը համահունչ է կառավարության կողմից որդեգրված տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելուն ուղղված ընդհանուր տնտեսական քաղաքականության ռազմավարության հետ: Լավագույն հնարավոր միջազգային օդային կապերի ապահովումը այս հարցում կարևոր դերակատարում կունենա:
Սույն փաստաթուղթը հրապարակվում է, որպես նախագիծ, այնպես որ, շահագրգիռ կողմերը տան իրենց մեկնաբանությունները: Այն բանից հետո, երբ բոլոր մեկնաբանությունները քննարկվեն և լուծում ստանան, կառավարությունը կավարտի փաստաթղթի վերջնական տարբերակը: Նշված մեկնաբանությունների համար տրվում է երեք ամիս ժամանակահատված: 1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 2004-2005 թվականների ընթացքում ձեռնարկել է մի շարք քայլեր, ուղղված հայաստանյան ավիացիոն շուկայի զարգացմանը: 2004 թվականի սկզբում Երևան - Մոսկվա չվագծով ուղևորափոխադրումների քվոտան, յուրաքանչյուր կողմի հաշվարկով կազմում էր տարեկան 96000 նստատեղ: ՔԱԳՎ կողմից տարվող ճկուն օդային քաղաքականության արդյունքում, էապես դյուրացվել է օտարերկյա ավիաընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների շուկա, ինչպես նաև շուկայում արդեն իսկ գործող օտարերկրյա ավիաընկերությունների կողմից իրականացվող կանոնավոր չվերթերի հաճախականությունները ավելացվել են: երմանական «Լուֆտհանզա» ավիաընկերությանը սույն թվականի հունիս ամսից թույլ տրվեց ՔԱԳՎ կողմից սկսելու կանոնավոր չվերթեր Մյունխեն-Երևան երթուղով շաբաթական երեք հաճախականությամբ: Չնայած այն հանգամանքի, որ երմանիայի և Հայաստանի միջև կնքված «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը նախատեսում է ընդհամենը շաբաթական երկու հաճախականություն: «Լուֆտհանզա» ավիաընկերության կողմից կանոնավոր չվերթերի թույլտվության ստացման ժամանակ չէին պահպանվել մի շարք ժամանակային և ընթացակարգային պահանջներ, սակայն ՔԱԳՎ կողմից իրականացվեց պարզեցված ընթացակարգեր և տրամադրվեց լրացուցիչ աշխատաժամանակ, որպեսզի ավիաընկերությունը կարողանա ստանալ չվերթերի իրականացման թույլտվություն և չվացուցակով պլանավորված օրը սկսել իր կանոնավոր փոխադրումները: «Ավստրիական ավիաուղիներ» ավիաընկերությունը իր կանոնավոր չվերթերի հաճախականությունը Վիեննա - Երևան երթուղու վրա 2005 թվականի ընթացքում հասցրեց շաբաթական 7 չվերթի, նախկինում կատարվող 3 չվերթերի փոխարեն: Նախկինում, պետության կողմից կառավարվող «Հայկական ավիաուղիների» փոխարեն, այժմ գլխավոր փոխադրող է հանդիսանում 100% ոչ պետական «Արմավիա» ավիաընկերությունը: Այս ընկերությունում նույնպես 2004-2005 թվականների ընթացքում տեղի են ունեցել էական զարգացումներ, որոնք որակական ազդեցություն ունեցան ավիաընկերության չվերթերի վրա: Ավիաընկերության սեփականության կարգավիճակում տեղի ունեցավ փոփոխություն. ռուսական պատկանելիության սեփականության գերակշռելի բաժնեմաս ունեցող ավիաընկերությունը ներկայումս փոխանցեց իր բաժնեմասը հայկական ավիաընկերության: 2005 թվականի ամառվա ժամանակահատվածում «Արմավիա» ավիաընկերության կողմից Երևան - Փարիզ երթուղով իրականացվել է շաբաթական 4 չվերթ` նախորդ տարվա 2-ի փոխարեն: Այս զարգացումների արդյունքում 2004թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 1089000 ուղևոր, ինչը 23%-ով ավելի է 2003թ. ցուցանիշից: 2005թ. առաջին յոթ ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում արձանագրվել է 7% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ուշագրավ է, որ մեծ տոկոս է կազմում դեպի Եվրոպա ուղևորափոխադրումները` 26%: 2004-2005թթ. հունվար-հուլիս ամիսների ուղևորափոխադրումներ
Եվրոպա
Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շահագործողի` ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության, կողմից մշակվել է օդանավակայանի նոր Մաստեր պլանը, համաձայն որի աշխատանքներ են տարվում նոր ուղևորային համալիրի կառուցման ուղղությամբ: Համալիրի ժամանման հատվածը կգործի 2006թ. վերջին, իսկ այն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2007 թվականին: Նոր համալիրը էապես կնպաստի մեկնող և ժամանող ուղևորների, նրանց ուղեբեռների սպասարկման գործընթացի բարելավմանը` միջազգային չափանիշներին համապատասխան: Օդանավակայանի նոր Մաստեր պլանը սույն թվականի օգոստոսին հաստատել է ՀՀ կառավարությունը: «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված է ավիացիոն անվտանգության նորագույն համակարգ, որը ապահովում է ավիացիոն անվտանգության գործառույթների բարձրակարգ իրականացումը «Զվարթնոց» օդանավակայանում` ուղևորների, ուղեբեռների, բեռների վերգետնյա սպասարկման, ինչպես նաև օդանավերի և օդանավակայանի տարածք մուտքի հսկողության ոլորտում: Ուղևորների սպասարկման գործընթացում կատարվել են մի շարք փոփոխություններ. ներմուծվել և կիրառվում են նոր տեխնոլոգիաներ մաքսային, սահմանային, հաշվառման և վիզավորման հատվածներում: Նախատեսվում է նաև ուղևորների մատնահետքերի համակարգչային վերլուծության և համադրման կիրառումը` սկսած 2006 թվականից: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից կիրառվում են բեռնափոխադրումների զարգացման ապահովմանն ուղված որոշակի սկզբունքներ, խրախուսելով հայկական բեռնային ավիափոխադրողների շահագործումները, ինչպես նաև օտարերկրյա բեռնափոխադրողների ներկայացրած հայտերի քննարկումն ու հաստատումը` պարզեցված ընթացակարգերի կիրառմամբ: Ներկայումս «Էյր Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվում են կանոնավոր բեռնային փոխադրումներ դեպի Եվրոպական երկրներ, որի համար ստեղծված են ազատ մրցակցության պայմաններ «Արմավիա» ավիաընկերության հետ, փոխադարձ բանակցությունների արդյունքում: Ֆրանսիայի ավիացիոն իշխանությունների հետ եղել են նամակների փոխանակում, Ֆրանսիայի կողմից նշանակված ավիաընկերությունների սեփականության գերակայելի մասի և փաստացի վերահսկողության` Եվրոմիության կողմից առաջարվող տարբերակի ճանաչման վերաբերյալ: 2. Ապագայում քաղաքականությունը. ՀՀ կառավարության կողմից ներկայումս կնքված (նախաստորագրված, ստորագրված, վավերացված) օդային հաղորդակցությունների մասին 40 միջկառավարական համաձայնագրերում, մեծամասամբ, ներառված է ավիաընկերությունների բազմակի նշանակման դրույթը: Իսկ այն բոլոր միջկառավարական համաձայնագրերում, որոնցում ներառված չէ ավիաընկերությունների բազմակի նշանակման դրույթը, քննարկումների ժամանակ կվերաբանակցվեն` նշված դրույթը ներառելու համար: Նոր միջկառավարական համաձայնագրերի ընդունման ժամանակ, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` իր բանակցություններում կպնդի նաև բազմակի նշանակման դրույթը: Երբ «Արմավիայի» հետ կնքված պայմանագիրը և համաձայնագրերը թույլ տան, կառավարությունը կողջունի հայկական ավիաընկերությունների կողից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հայտերը` փոխադրումներ իրականացնելու նպատակով: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օդային փոխադրումների կարգավորման գործընթացում պարբերաբար վերլուծության է ենթարկելու ավիացիոն շուկայում փոխադրումների ծավալները և դրանց արդյունքում խրախուսվելու է հաճախականությունների ու տարողությունների ավելացումը` այդ ժամանակահատվածի պահանջարկին համապատասխան: Արձագանքելով առանձին ավիաընկերությունների կողմից հաճախորդների պահանջների, շուկայի պայմանների և հեռանկարների մասին գնահատականներին և առաջարկություներին` կորդեգրի ճկուն և լիբերալ դիրքորոշում: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` քննարկելով հայկական ավիափոխադրողի հետ, օտարերկրյա ավիափոխադրողների նկատմամբ ձգտելու է կիրառել ազատականացման տարրեր /օրինակ` 5-րդ աստիճանի ազատություն/ այն դեպքերում, երբ հնարավոր կլինի ներկայացնել Հայաստանի ավիացիոն շուկայի և առհասարակ, Հայաստանի համար դրանից ակնկալվող զուտ տնտեսական օգուտները: Նույն մոտեցումն է դրսևորվելու նաև բեռնափոխադրումների նկատմամբ տարվող քաղաքականության ժամանակ, առավել ևս վարվելու են բանակցություններ բեռնափոխադրող ավիաընկերություններին հայաստանյան ավիացիոն շուկա ներգրավելու նպատակով, և եթե անհրաժեշտություն լինի, հաշվի առնելով բեռնափոխադրումների ներկայիս ոչ բավարար վիճակը, նաև կողջունենք լրացուցիչ նշանակված բեռնափոխադրողներին, առանձին ուղղություններով կամ առանձին պետությունների հետ լիբերալ համաձայնություններ և մոտեցումներ դրսևորելով: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կողջունի Համաշխարհային բանկի օժանակությունը հայկական ավիափոխադրողին, օտարերկրյա ավիափոխադրողների հետ նպաստավոր ինտերլայն համաձայնագրերի կնքման գործում, ուղղված հավասարազոր մրցակցային դաշտի ստեղծմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների ոլորտում լրացուցիչ ավիաընկերությունների ընդգրկմանը ուղղված ջանքերը: Ներկայումս, ուսումնասիրվում են Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունները: Քննարկումներ են ընթանում նաև հայկական փոխադրողի հետ դեպի այդ երկրներ մոտակա երկու տարիների ընթացքում ուղևորային և բեռնային փոխադրումներ իրականացնելու և վերջինիս կողմից նշված երկրների ավիաընկերությունների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ, ինչը կնպաստի ՀՀ օդային փոխադրումների շուկայի հետագա ընդլայնմանը: ՀՀ ՔԱԳՎ-ն մասնակցում է ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման շրջանակներում մշակված ազգային ծրագրով նախատեսված տրանսպորտային քաղաքականության իրականացմանը: Քաղաքացիական ավիացիայի բնագավառում Եվրոմիության կողմից ընդունված պահանջներին համապատասխանությունը հիմնականում նպատակաուղղված է թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումների և հարակից գործունեության իրականացման շուկայի ըստ ամենայնի զարգացմանը: ՀՀ-ում ավիացիայի բնագավառի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության հիմքում ընկած է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը: 2005 թվականի ընթացքում ՔԱԳՎ կողմից մշակվել է նշված օրենքի նոր նախագիծ, որում առավել հստակեցված և կանոնակարգված են ավիացիոն գործունեությունից ծագող հարաբերությունները, ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման, ինչպես նաև օդային փոխադրումների հետագա զարգացման համար: Նախատեսվում է օրենքի նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը 2005 թվականի վերջին: 2006 թվականի ընթացքում նախատեսվում է տանել աշխատանքներ թռիչքային անձնակազմերի ատեստավորման վկայականների տրման կարգն ու պայմանները ԵՄ օրենսդրության պահանջների համապատասխանեցնելու նպատակով: Կմշակվեն նոր կարգեր օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման վերաբերյալ` հիմք ընդունելով քաղաքացիական ավիացիայի բնագավառում ԵՄ գործող կանոնները: Ուղևորների շահերի պաշտպանության նպատակով կմշակվի «Չվերթերի հետաձգման կամ չեղյալ հայտարարման դեպքերում ուղևոների փոխհատուցման և օգնության կարգ»: 2005 թվականի վերջում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անդամակցության վավերացումը ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ կազմակերպությանը, իսկ 2006 թվականի վերջին` լիիրավ անդամակցությունը Միացյալ Ավիացիոն Իշխանություններին, ինչը մեծացնում է վստահությունը Հայաստանի ավիացիայի նկատմամբ: ԵՄ պահանջների համապատասխան, 2007 թվականի ընթացքում նախատեսվում են աշխատանքներ օդային փոխադրողներին գործունեության լիցենզիաների տրման և կանոնավոր և ոչ կանոնավոր օդայի փոխադրումների լիցենզավորման նոր պահանջների և ընթացակարգերի սահմանման, ինչպես նաև ՀՀ օդանավակայաններում չվերթերի ժամանակային պատուհանների հատկացման կարգերի մշակման ուղղությամբ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը իր տարեկան հաշվետվություններում հրապարակելու է Հայաստանի օդային հաղորդակցություների զարգացումները այս քաղաքականության առումով և նախատեսելու է քաղաքականության բարելավում այս քաղաքականության նպատակները առավելա-գույն կատարման համար: Այնքան ժամանակ, քանի դեռ «Արմավիայի» հետ պայմանագիրը գործում է, ակնկալվում է, որ «Արմավիան» կապահովի իր պարտավորությունների կատարումը, և կառավարությունը կպահպանի պայմանագրով «Արմավիային» տրված իրավունքները: Կառավարությունը կաշխատի «Արմավիայի» հետ ապահովելու ապագա քաղաքականության իրականացումը: Քաղաքացիական ավիացիայի գլխավորվարչության պետ Ա.Մովսեսյան Հայտարարության մասին Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կարող եք ուղարկել հետևյալ էլհասցեներով. Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վերջին Նորություններ
Հայտարարություն
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը 2013-2014 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն...
- Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների բնագավառում զարգացումների և մտադրությունների մասին...
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն...


