| Կանոնադրություն - ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ |
|
VII. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ Գլխավոր վարչության աշխատակազմը ղեկավարում է գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը. ա) վերակազմակերպում և դադարեցնում է գլխավոր վարչության աշխատակազմի գործունեությունը. բ) հաստատում է գլխավոր վարչության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները. գ) որոշում է գլխավոր վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը. դ) հաստատում է գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքը. ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ: ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար. բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները. գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր. դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է գլխավոր վարչության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ. ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ. զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ. է) գլխավոր վարչության պետի հաստատմանն է ներկայացնում գլխավոր վարչության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է գլխավոր վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, գլխավոր վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար. ը) գլխավոր վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ գլխավոր վարչության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ. թ) կազմակերպում է գլխավոր վարչության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը. ժ) կազմակերպում է գլխավոր վարչությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը. ժա) վերահսկում է գլխավոր վարչության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը. ժբ) գլխավոր վարչության պետի ստորագրությանն է ներկայացնում գլխավոր վարչության պետի հրամանները. ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ. ժդ) կազմակերպում է գլխավոր վարչությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները. ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: |
Վերջին Նորություններ
Հայտարարություն
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը 2013-2014 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն...
- Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների բնագավառում զարգացումների և մտադրությունների մասին...
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն...


