gototopgototop
ArmenianEnglish (United Kingdom)
Home icon Գւխավոր»Գործունեություն»Օդանավ շահագործողներ
Օդանավ շահագործողներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ

ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

armenian airportՀայաստանի Հանրապետությունում շահագործողի վկայական են ստացել 13 ավիաընկերություններ, որոնք իրականացնում են ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր օդային փոխադրումներ:

Շահագործողի վկայականը փաստաթուղթ է, որի հիման վրա ընկերությունը համարվում է օդանավ շահագործող:

Շահագործողի վկայական ունեցող օդանավ շահագործողը կարող է ստանալ Ավիափոխադրողի մասնագիր, որտեղ նշվում են շահագործվող օդանավերի տիպերը, իրականացվելիք ավիափոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, փոստային, համակցված) և օդային փոխադրումների իրականացման տարածաշրջանները:

   
Շահագործողի վկայական ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից տրվել է հետևյալ ավիաընկերություններին.

 

1.«Արմավիա»ավիաընկերություն ՍՊԸ
2.«Ատլանտա Յուրոփիան Էյուեյս»ՍՊԸ
3.«Սաութ Էըրլայնզ»ՍՊԸ
4.«Հայք Ավիա»ավիաընկերություն ՓԲԸ
5.«Էյր Արմենիա»ՓԲԸ
6.«Ռիլայըբլ յունիք սերվիսիզ ավիեյշն» ՍՊԸ
7.«Ֆենիքս Ավիա» ՍՊԸ
8.«Արարատ Ինթերնեյշնլ էյրլայն»ՍՊԸ
9.«Տարոն-Ավիա»ՍՊԸ
10.«Ռիջ էյրվեյս»ՍՊԸ
11.«Արկ-Էյրվեյզ»ՍՊԸ
12.«Վետերան Ավիա» ՍՊԸ
13.«Սկիվա Էյր» ՍՊԸ

armavia

<<Արմավիա>>  ավիաընկերություն
Հայաստանի  ազգային  ավիափոխադրող  <<Արմավիա>>  ավիաընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: 2011-ի դեկտեմբերի 12-ին կլրանա ավիաընկերության հիմնադրման 15-րդ  տարին: <<Արմավիա>>-ն համապատասխանում է IATA-ի  /Օդային հաղորդակցության միջազգային ասոցիացիա/  միջազգային պահանջներին: Այսօր արդեն ավիաընկերությունը շաբաթական իրականացնում է 100-ից ավելի չվերթներ՝ ավելի քան 35 ուղղություններով: Արդեն երրորդ անգամ ավիաընկերությունն աուդիտ է անցնում ՝ IATA-ի կողմից, որով էլ ստացել է  IOSA-ի սերտիֆիկատը: Փաստաթուղթը վկայությունն է այն փաստի, որ <<Արմավիա>>-ն  լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր միջազգային չափորոշիչներին: Օրեցօր ընդլայնվող քաղաքականության շրջանակներում ընկերությունը նպատակ ունի նաև չվերթներ սկսել դեպի ԱՄՆ, քննարկվում է նաև թռիչքների իրականացումը դեպի Կանադա:
<<Արմավիա>> ավիաընկերությունը հետևողական է նոր օդանավեր ձեռք բերելու հարցում: Ներկայումս ընկերության պարկը համալրված է  Airbus, CRJ, Boeing տիպի օդանավերով, ինչպես նաև ռուսական նոր սերնդի Սուխոյ Superjet օդանավով: