gototopgototop
ArmenianEnglish (United Kingdom)
Home icon Գւխավոր»Գործունեություն»Օդանավակայաններ
Օդանավակայաններ

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը` Հայաստանի Հանրապետության գլխավոր օդային դարպասը շահագործման է հանձնվել 1980 թվականին: Օդանավակայանը գտնվում է Երևան քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Աերոդրոմում տեղադրված նավիգացիոն համակարգն ապահովում է 30x300մ վայրէջքի օդերևութաբանական մինիմալ պայմանները, ինչը համապատասխանում է ԻԿԱՕ 2-րդ կարգախմբին: 1990-ական թվականների օդային բեռնափոխադրումների զգալի աճը հանգեցրեց բեռնային համալիրի կառուցմանը, որը շահագործման հանձնվեց 1998 թվականին և հնարավորություն է տալիս տարեկան սպասարկել շուրջ 100 հազար տոննա բեռ:

Բեռնահամալիրում տեղադրված և շահագործվող ժամանակակից տեխնիկական միջոցներն ապահովում են բեռների ընդունմանը, պահպանմանը, մաքսային ձևակերպմանը և փոխադրմանը ներկայացվող արդի պահանջները:

Միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայանում գործում են VIP ուղևորների և պաշտոնականպատվիրակությունների սպասարկման սրահները:

zvartnoc

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2006թ-ի սեպտեմբերին շահագործման է հանձնել նոր ժամանման սրահը, իսկ 2007թ-ի մայիսին` մեկնման սրահը:

Կառավարման ժամանակաշրջանի համար նախատեսված 220 մլն դոլար ընդհանուր գումարից 97 մլն դոլարի չափով ներդրումներ կատարելով` օդանավակայանն արդեն իսկ համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին:

Կոնցեսիոն պայմանագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ավելի քան 45.000մ2 տարածք է վերանորոգվել:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն նախատեսում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դարձնել տարածաշրջանային կենտրոն, որը հնարավորություն կտա օգտվել Հայաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքից:

Օդանավակայանի նոր համալիրները զբոսաշրջիկների համար ոչ միայն հիմնական մուտք է ծառայելու դեպի մեր մեր երկիր, այլ նաև հանդիսանալու է Հայաստանը աշխարհի հետ կապող մի օղակ:

34 միջազգային ավիաընկերություններ Երևանը կապում են աշխարհի ավելի քան 60 խոշորոգույն քաղաքների հետ: Այդպիսի քաղաքներից են Փարիզը, Լոնդոնը, Ֆրանկֆուրտը, Վիեննան, Դուբայը, Մյունխենը, Ամստերդամը, Բեյրութը, Ստամբուլը, Մոսկվան, Պրահան և այլն:

 

Գյումրու «Շիրակ» օդանավակայան

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր շահագործողատնտեսական ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:

Ելնելով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի արդիականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կոնցեսիոն կառավարման վերցնելու առաջարկով և նկատի ունենալով, որ օդանավակայանի թռիչքուղու և լուսաազդանշանային համակարգի ուղղությամբ անհրաժեշտ է կատարել ֆինանսական ներդրումներ, իսկ «Շիրակ» օդանավակայան ՓԲ ընկերության ներդրումներ կատարելու հնարավորությունները սահմանափակ էին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2007թ. օգոստոսի 2-ի N965-Ն որոշմամբ հավանություն է տվել լրացում կատարել թիվ 3 կոնցեսիոն պայմանագրի մեջ, որով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը հանձնվել է կոնցեսիոն կառավարման: Կոնցեսիոներ հանդիսանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը:

Ներկայումս Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը տարեկան սպասարկում է մոտ 46.000 ուղևոր, կանոնավոր չվերթներ իրականացնելով դեպի Մոսկվա, Դոնի Ռոստով և Սոչի քաղաքներ:
«Շիրակ» օդանավակայանում Կոնցեսիոների կողմից արդեն կատարվել են հետևյալ աշխատանքները`

  • շահագործման է հանձնվել երթևեկությունը կարգավորղ նոր սարքավորում, որը թույլ է տալիս ճանաչել ինքնաթիռները 400կմ. շառավղի վրա:
  • ամբողջովին ասֆալտապատվել է N1 ղեկուղին:
  • վերանորոգվել է օդանավակայանի վազքուղին, վազքուղու ամբողջ երկարությամբ և 16մ լայնությամբ կենտրոնական գծով կատարվել է հին հիմքերի քանդում և տեղադրվել է նոր հիմք` միջինը 8սմ հաստությամբ:
  • 51.200մ2 թռիչքուղու ամբողջ երկարությամբ և լայնությամբ կառուցվել է նոր շերտ:
  • կատարվել են փոսային նորոգումներ, տեղադրվել է նոր Լուսազդանշանային /IDMAN/ համակարգ, որը ներառում է մոտեցման լույսեր, մագլցող լույսեր, թռիչքուղու մուտքի և եզրի սահմանափակող լույսեր:
  • ուղևորային համալիրում տեղադրվել են հաշվառման 3 սեղանիկներ` բոլոր սարքավորումներով:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այսուհետև կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտանքային միջազգային օդանավակայանը:


Աէրոդրոմում տեղադրված նավիգացիոն համակարգն ապահովում է 60x550մ վայրէջքի օդերևութաբանական մինիմալ պայմանները, ինչը համապատասխանում է ԻԿԱՕ 1-ին կարգախմբին:

2007թ. ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի Առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:

Կոնցեսիոն պայմանագիր