gototopgototop
ArmenianEnglish (United Kingdom)
Home icon Գւխավոր»Գործունեություն»“Ավիաուսումնական Կենտրոն” ՓԲԸ
«Ավիաուսումնական Կենտրոն»ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության

Հայտարարություն

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը 2010-2011 ուսումնական տարվա համար հայտարարում է
ընդունելություն

1.«Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում»
որակավորումը` օդային երթևեկության կառավարման կարգավար (ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս)
Անվճար և վճարովի

2.«Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում»
որակավորումը օդային փոխադրումների կազմակերպիչ (ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս)
Անվճար և վճարովի

3.«Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում»
որակավորումը` ավիատեխնիկ (ուսման տևողությունը 3 տարի)
Անվճար և վճարովի

Անվճար ուսուցման տեղերի համար դիմորդները բոլոր մասնագիտությունների գծով ընդունելության քննություններ են հանձնում «Մաթեմատիկա» (գրավոր) և «Անգլերեն լեզու»( գրավոր) առարկաններից:
Դիմորդը քոլեջի ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`
1. դիմում
2. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր) և պատճենը
3. կրթության մասին փաստաթուղթ (բնօրինակ) և պատճենը
4. 8 լուսանկար 3X4 չափսի
5. զինվորական գրքույկ և պատճենը

Ընդունելության կազմակերպման և անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1500 դրամ:
Փաստաթղերը ընդունվում են մինչև օգոստոսի 15-ը` ամեն օրը ժամը 9.00-16.00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Հեռախոսներ` 010 28- 17- 70; 060 37- 35- 47 (բջջ.)
Հասցեն` Երևան, «Զվարթնոց»օդանավակայանի վարչական տարածք, Ավիաուսումնական կենտրոն

Ավիաուսումնական կենտրոնը ստեղծվել է 1993թ.` Ուսումնավարժական ջոկատի հիմքի վրա:
Արցախյան հերոսամարտի տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով կենտրոնը պատրաստել է 39 օդաչու և 44 ավիատեխնիկ:

1994-97թ.-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ կենտրոնը պատրաստել է 9 օդաչու, նրանցից երկուսն արդեն Ա-320 տիպի օդանավի օդաչուներ են:

Ավիաուսումնական կենտրոնն իրականացնում է ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.

 

  1. Սիրողական օդաչուներ /PPL/
  2. Կոմերցիոն օդաչուներ /CPL/
  3. Ա-319, Ա-320 տիպի օդանավերի բորտուղեկցորդներ
  4. Օդային երթևեկության սպասարկման կարգավարներ
  5. Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցներ
  6. Ուղևորների և ուղեբեռների փոխադրումների հաշվառման ծառայության աշխատակիցներ
  7. Ավիատոմսեր իրացնող գործակալներ
  8. Անգլերեն լեզու` ավիացիոն բոլոր մասնագիտությունների գծով

Ըստ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հաստատված 2007թ. զարգացման ծրագրի, Ավիաուսումնական կենտրոնը սկսելու է սիրողական օդաչուների պատրաստման գործընթացը` «Diamond» տիպի թեթև օդանավի բազայի վրա:

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է լինգաֆոնային և համակարգչային լսարաններում` տեղեկատվական տեխնոլոգիաների մեթոդների օգնությամբ:

Ավիաուսումնական կենտրոնի դասընթացներին
կարող են մասնակցել 20 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

ԱՎԻԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ


հրավիրում է սովորելու

Ավիաուսումնական կենտրոնը լիցենզավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ¥Վկայական N 208¤, սերտիֆիկացված է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից և իրականացնում է միջին մասնագիտական կրթությամբ կրթական գործունեության հետևյալ տեսակները`

 

 

 

-  Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում

-  Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում

-  Թռչող ապարատների թռիչքային շահագործում

-  Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում

Առևտրային օդաչուներ / CPL («Թռչող ապարատների թռիչքային շահագործում»):

Ուսման տևողությունը 3 տարի: Ուսումնական թռիչքներն իրականացվում են «Diamond-40» և «Diamond-42» օդանավերի վրա:

Մինչև քննությունների հանձնումը (մաթեմատիկա և անգլերեն լեզու առարկաներից) դիմորդները պետք է անցնեն բժշկական զննում և ներկայացնեն առողջության վերաբերյալ տեղեկանք տրված «Ավիաբուժ» ՓԲԸ կողմից:

 

Ա-319, Ա-320 տիպի օդանավերի բորտուղեկցորդների նախնական պատրաստման դասընթաց:

Ուսման տևողությունը` 3 ամիս, դասընթացները իրականացվում են «Արմավիա» ավիաընկերության պատվերով:

Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում»,;

Որակավորումը` ՕԵԿ կարգավար

 Ուսման տևողությունը` 2 տարի 6 ամիս:

Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում»:

Որակավորումը` օդային փոխադրումների կազմակերպիչ:

Ուսման տևողությունը` 2 տարի 6 ամիս:

Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում»:

Որակավորումը` ավիատեխնիկներ:

Ուսման տևողությունը` 3 տարի: