|
ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Հայաերոնավիգացիա»ՓԲԸ
«Հայաերոնավիգացիա»ՓԲԸ ստեղծվել է 1997թ-ին: «Հայաերոնավիգացիա»ՓԲ ընկերության գործունեության ոլորտներն են`
. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության կազմակերպումն ու ապահովումը, . Հայաստանի Հանրապետության օդային տարածքում իրականացվող չվերթերի աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովումը, . կապի ծառայությունների մատուցումը, . թռիչքների ռադիոտեխնիկական ապահովումն ու սպասարկումը, մոնտաժումը, վերանորոգումը և շահագործումը ըստ գործող չափորոշիչների, . իր պատասխանատվության տակ գտնվող օդային տարածքում թռիչքների կառավարումը և այլ աերոնավիգացիոն ծառայությունների մատուցումը:
1997-2007թթ. «Հայաերոնավիգացիա»ՓԲ ընկերությունը կատարել է ԻԿԱՕ-ի չափանիշներն համապատասխան տեխնիկական վերազինման աշխատանքներ` ինչպիսիք են.
- Բացվել են ՀՀ օդային տարածքով անցնող նոր օդային մայրուղիներ, որոնք հարավ-արևելյան Ասիան կապում են Եվրոպայի հետ, միջին արևելքը հյուսիսային Եվրոպայի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հետ:
Ներդրվել է զինվորական մարմինների թռիչքների ղեկավարման և Քաղաքացիական ավիացիայի օդային երթևեկության սպասարկման մարմինների միջև պլանային և լոկացիոն ինֆորմացիայի փոխանակման համակարգ:
- Ներդրվել է /համաձայն ESARR 2.3.4 պահանջների/ օդային երթևեկության սպասարկմանն առընթեր թռիչքների անվտանգության կառավարման համակարգ:
- Զվարթնոց»օդանավակայանում ներդրվել է 2-3 կատեգորիայի նոր ILS/DME սարքավորում
- 2006թ. Գյումրիի «Շիրակ»օդանավակայանում բացվել է Թռիչքների կառավարման
կենտրոնի նոր մասնաշենք, կառուցվել է կարգավարական նոր աշտարակ, որոնք համալրվել են նորագույն սարքավորումներով:
- 2007թ. Երևանում կառուցվել է Օդային երթևեկության սպասարկման Աշտարակը, որտեղ ներդրված են միջազգային չափանիշներին համապատասխան նոր տեխնիկական սարքավորումներ:
- 2007թ. ներդրվել է ՀՀ օդային տարածքում 195 թռիչքային մակարդակից վերև շրջանային նավիգացիայի (B-RNAV) համակարգը:
13.03.2006թ. Հաստատվել է օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը` համաձայն Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերության` ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼԻ պահանջների.
22.05.2007թ. Հաստատվել է օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական համապատասխանության ծրագիրը` համաձայն Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերության` ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼԻ պահանջների.
14.11.2008թ. Հաստատվել է օդային երթևեկության կառավարման միավորում կարգավարների վարժանքի ծրագիրը համաձայն` Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերության` ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼԻ պահանջների.
07.05.2009թ. ՀՀ կառավարության թիվ 502Ն որոշմամբ սահմանվել են պահանջներ ՀՀ օդային տարածքում սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքներ իրականացնող օդանավերի Շրջանային նավիգացիա/RNAV/ սարքավորում ունենալու վերաբերյալ.
07.05.2009թ. ՀՀ կառավարության 19.06.2008թ. թիվ 744Ն որոշմամբ հաստատված, օդային երթևեկությունն սպասարկող և հարակից միջոցներն ապահովող կազմակերպություններին ու մարմիններին թույլտվություն տալու կարգի պահանջների համաձայն, ընկերության վարչությունը իր 09-09 արձանագրությամբ հաստատել է Որակի կառավարման համակարգի ներդրման և ISO 9001-2008 սերտիֆիկացման աշխատանքների ժամանակացույց, ըստ որի 2011թ. սեպտեմբերին ընկերությունում կգործի Որակի կառավարման սերտիֆիկացված համակարգ.
05.03.2007թ. տեխնիկական շահագործման են ներդրվել նորագույն սկզբունքով գործող դիտարկման երկու P3D բազմադիրքային համակարգերը` «Զվարթնոց»և «Շիրակ»օդանավակայաններում գտնվող կենտրոններով.
01.03.2009թ. Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼԻ մայրուղային գանձումների գրասենյակին, որով փոփոխվել են մայրուղային վճարումների սակագնի հաշվարկման և դրա ընթացիկ ճշգրտման մոտեցումները.
15.04.2009թ. ամփոփվեցին ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼԻ համապատասխան կառույցների կողմից դեռևս 2008թ.սկսված թռիչքների անվտանգության կուլտուրայի գնահատման աշխատանքների արդյունքները, ըստ որոնց, ընդհանուր առմամբ, ընկերությունում առկա անվտանգության կուլտուրան գնահատվել է որպես դրական.
|