|
ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաբուժ»բժշկական կենտրոն ՓԲԸ
«Ավիաբուժ»բժշկական կենտրոնը ՔԱԳՎ համակարգում գործում է 2000թ-ից: Ընկերությունը, բացի ՀՀ Առողջապահության նախարարությունից հավաստագրվել է նաև Միջպետական Ավիացիոն Կոմիտեի կողմից` ստանալով ավիացիոն բժշկության գործունեություն ծավալելու իրավունք: Այդ իրավունքը ԱՊՀ պետությունների նմանատիպ ձեռնարկություններից առաջինը շնորհվել է «Ավիաբուժ»բժշկական կենտրոն ՓԲԸ-ին:
«Ավիաբուժ»բժշկական կենտրոնի կառուցվածքում ներառված են հետևյալ ստորաբաժանումները.
գլխամասային պոլիկլինիկա, որտեղ գտնվում են ընկերության վարչական ապարատը, մասնագիտական բժշկական կաբինետները, վերականգնողական և վերակենդանացման կենտրոնները, ավիացիոն հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունը:
- «Զվարթնոց»բժշկական տեղամաս և «Շիրակ»բժշկական կետ - այս ստորաբաժանումների հիմնական խնդիրը նախաթռիչքային և նախահերթափոխային բժշկական ստուգումներ անցկացնելն է, արտոնյալ չվերթների բժշկական սպասարկումը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի համակարգի աշխատակիցներին և «Զվարթնոց»և «Շիրակ»օդանավակայաններից մեկնող և ժամանող ուղևորներին առաջին բժշկական օգնության ցուցաբերելը:
Ընկերությունը զբաղվում է գործունեության հետևյալ տեսակներով`
- օդաչուական և կարգավարական անձնակազմի, բորտուղեկցորդների և ավիացիոն այլ մասնագետների բժշկական փորձաքննության անցկացնում.
-
նախաթռիչքային և նախահերթափոխային բժշկական հսկողություն.
- թռիչքների բժշկա-սանիտարական անվտանգության կազմակերպում և ապահովում.
- ամբուլատոր և ստացիոնար բժշկական գործունեություն.
- մասնագիտական հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում.
- հիգիենիկ հակահամաճարակային միջոցառումների իրականացում.
- դեռատիզացիոն, դեզինֆեկցիոն և դեզինսեկցիոն միջոցառումների իրականացում:
Կենտրոնում մասնագիտական բուժզննում են անցնում տարեկան մոտ 160 օդաչուներ, 130 բորտուղեկցորդներ, 110 կարգավարներ և համակարգի այլ ոլորտների համապատսխան աշխատակիցներ:
«Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲԸ հանդիսանում է Միջպետական Ավիացիոն Կոմիտեի կորդինացիոն - խորհրդատվական ավիաբժշկական խորհրդի անդամ և յուրաքանչյուր տարի ակտիվ մասնակցում է այդ խորհրդի հերթական նիստերին և կոնգրեսներին:
|