gototopgototop
ArmenianEnglish (United Kingdom)
Home icon Գւխավոր»Օրենսդրություն»Խորհրդատվություն
Խորհրդատվություն

Այս խորագրի նպատակն է առավել տեսանելի դարձնել քաղաքացիական ավիացիայի համակարգում գործող հատկապես այն օրենսդրական փաստաթղթերը` նորմատիվային ակտերի և որոշումների տեսքով, որոնք կանոնակարգում են հասարակության լայն շերտին հետաքրքրող հարցերն ու խնդիրները:

1.Ավիաընկերությունների հիմնադրում, սերտիֆիկացում, լիցենզավորում և թույլտվությունների տրամադրում

ՙ«Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 29.07.2009թ. N 108-Ն հրաման:
ՙ«Հայաաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզավորման կարգն ու կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիայի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 30.10.2008թ. N 1252-Ն որոշում:
ՙ«Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 21.07.2009թ. N 98-Ն հրաման:
ՙ«Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 21.07.2009թ. N 99-Ն հրաման:
«ՀՀ Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը հաստատելու մասին օրենք»

2. Օդանավերի գրանցում և ապագրանցում

«Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության ճանաչման կարգ»
Հաստատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004թ. դեկտեմբերի 9-ի թիվ 192-Ն հրամանով:

3. Աերոդրոմների սերտիֆիկացում

ՙ«Ուղղաթիռադաշտի շահագործման պայմանները և սահմանափակումները սահմանելու մասին կարգ»
Հաստատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007թ. մայիսի 18-ի թիվ 82-Ն հրամանով:
«Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկցման կարգ»
Հաստատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007թ. ապրիլի 27-ի թիվ 68-Ն հրամանով:

4. Ավիացիոն անվտանգության կանոններ, զենքի և ռազմամթերքի փոխադրում

«Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոնները հաստատելու մասին կարգ»
Հաստատվել է ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 22-ի թիվ 615-Ն որոշումով:
«Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգ»:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի թիվ 944 –Ն որոշումով:
«Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտիվային վերահսկողության կարգ »
Հաստատվել է ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 21-ի թիվ 1142-Ն որոշումով:

5. Թռիչքային անձնակազմի վկայականների տրամադրում

«Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի օդանավերի անձնակազմերի անդամների վկայականների տրման և ատեստավորման, ինժեներատեխնիկական անձնակազմերի վկայականների տրման, որակավորման և օդանավերի անձնակազմերի ձևավորման կարգ»
Հաստատվել է ՔԱԳՎ պետի 2007թ. ապրիլի 10-ի թիվ-55 Ա հրամանով:

6. Քաղաքացիների ընդունելություն

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի մոտ քաղաքցիների ընդունելության կազմակերպման կարգ»
Հաստատված է ՀՀ ՔԱԳՎ պետի 2008թ. հուլիսի 24-ի 101-Ա հրամանով:

Վերոհիշյալ որևէ նորմատիվային կարգի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելեք ՙԿոնտակտ բաժին և էլ. փոստով ուղարկեք Ձեր հարցադրումները` Գլխավոր վարչության համապատասխան մասնագետին: