|
Հինգշաբթի, 22 Մարտ 2012 14:26 |
|
«Վեստնիկ» ռուսական, երկլեզու/ռուսերերն և անգլերեն/ ամսագիրը ներկայացնում է ավիացիան և տիեզերագնացությունը՝ ողջ աշխարհի կտրվածքով:
Ամսագրի ընթացիկ տարվա փետրվարի համարում երկու էջ նվիրված է Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի ներկա վիճակին, ինչպես նաև հայկական աէրոնավիագացիոն ծառայությանը, որի 15-րդ տարեդարձը նշվում է 2012 թվականին: Նյութը հետևյալ վերտառությամբ է՝ «Հայ աէրոնավիգացիան համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Դրանում ներկայացված է «Հայաէրոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մուսոյանի հետ անցկացված հարցազրույցը, ով նշել է, որ իր գոյության տասնհինգ տարիների ընթացքում ընկերությունը հաջողությամբ է իրականացրել ICAO-ի պահանջները: Մուսոյանը նաև նշել մեր նկատելի առաջընթացն ավիացիոն ոլորտում:
|
|
Հինգշաբթի, 15 Մարտ 2012 12:52 |
|
ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում չորս օր շարունակ ընթացան քննարկումներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Հիշեցնենք, որ մարտի 6-ի առավոտյան «Արմավիա»-ն հրաժարվեց չվերթներ իրականացնելուց, պատճառաբանելով, թե օդանավակայանային սպասարկման գները բարձր են: Այնուհետ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր 25 տոկոսով իջեցնել սպասարկման գները:
|
|
Երկուշաբաթի, 20 Փետրվար 2012 00:00 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը Վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ՝ փետրվարի 14-ից 17-ը գործուղվել է Կիև և Մոսկվա:
Փետրվարի 14-16-ը Կիևում կայացած Եվրամիության TRACECA ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի բացման արարողությանը մասնակցել է նաև մեր պատվիարկությունը: Միջոցառմանը մասնակցել են 60-ից ավելի ներկայացուցիչներ շահագրգիռ պետություններից (Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղրղզստան, Ղազախստան, Թաջիքստան, Ուզբեքստան) և եվրոպական կառույցներից (ԵՄ պատվիրակություն, Ֆրանսիայի ավիացիոն իշխանություններ, ԻԿԱՕ-ի Եվրոպական և հյուսիս-ատլանտյան գրասենյակ, Եվրոպական հանձնաժողով):
|
|
«Ավիացիա» բառն առաջացել է լատիներեն «avis» բառից, որը նշանակում է թռչուն: Մարդը դեռ իր գոյության սկզբից երազել է թռչել: Տարբեր ժամանակներում հայտնվում էին առավել հնարամիտներ, որոնք ստեղծում էին զանազան սարքեր ու հարմարանքներ և փորձում թռչել: 19-րդ դարի երկրորդ կեսերից օդագնացությամբ սկսեցին զբաղվել ավելի մասնագիտորեն: 20-րդ դարը մարդկության առջև դրեց խնդիրներ, որոնք
|
|
|
|
|
|
|