gototopgototop
ArmenianEnglish (United Kingdom)
Home icon Գւխավոր»Լուրեր»2009 թվականի մայիսի 9-ին լրացավ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 64-ամյակը:
2009 թվականի մայիսի 9-ին լրացավ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 64-ամյակը:

2009 թվականի մայիսի 9-ին լրացավ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 64-ամյակը: Ավանդույթի համաձայն, Հաղթանակի և Խաղաղության օրը նշվեց Քաղաքացիական ավիացիայի համակարգում և ավիատոր-վետերանները ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի կողմից պարգևատրվեցին` ֆինանսական տեսքով:

Իսկ փորձարկող օդաչու Ռուբեն Թադևոսի Եսայանը ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի հրամանով պարգևատրվեց «Պատվավոր ավիատոր»մեդալով` Քաղավիացիայի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և արդյունավետ աշխատանքի համար: Ի դեպ, Ռուբեն Եսայանը հանդիսանում է նաև ՌԴ հերոս և այժմ ՌԴ Քաղաքացիական ավիացիայի պետական գիտա-հետազոտական ինստիտուտի փոխտնօրենն է: