|
ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում չորս օր շարունակ ընթացան քննարկումներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Հիշեցնենք, որ մարտի 6-ի առավոտյան «Արմավիա»-ն հրաժարվեց չվերթներ իրականացնելուց, պատճառաբանելով, թե օդանավակայանային սպասարկման գները բարձր են: Այնուհետ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր 25 տոկոսով իջեցնել սպասարկման գները:
Ըստ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության, որպես ազգային փոխադրողի ավիաընկերության նկատմամբ հատուկ սակագներ կիրառվում են, բացի
այդ էլ՝ «Արմավիա»-ն Երևան-Մոսկվա, Երևան-Ռոստով չվերթները չի իրականացրել, քանի որ «Ռոսնավիգացիա»-ին պարտք է ունեցել, ինչի պատճառով արգելված է նրա մուտքը Ռուսաստանի օդային տարածք: Եվ ահա ս.թ. մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային հանձնաժողով, որը ղեկավարում էր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Քառօրյա լարված բանակցություններից հետո հինգշաբթիի՝ մարտի 15-ին, վերջնական որոշում կայացվեց. նպատակահարմար պայմաններ ստեղծվեցին «Արմավիա» ընկերության համար, որպեսզի ավիաընկերությունը կարողանա ե՛ւ մարել պարտքերը, ե՛ւ շարունակել թռիչքային գործունեությունը: Այսպիսով, մշակվեց պարտքերի մարման հստակ ժամանակացույց: Մշակվեցին վճարումների փոխադարձ ընդունելի պայմաններ և ստորագրվեց աշխատանքային փաստաթուղթ:
Այսօր՝ մարտի 15-ին, «Զվարթնոց» օդանավակայանում կայացած մամլո ասուլիսի միջոցով էլ Զանգվածային լրատվամիջոցներով էլ իրազեկվեց, որ երկու ընկերությունները վերջապես եկել են փոխհամաձայնության և փոխխադարձ շահավետ պայմանների պարագայում կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը:
|