|
22 Մարտ 2012 |
|
«Վեստնիկ» ռուսական, երկլեզու/ռուսերերն և անգլերեն/ ամսագիրը ներկայացնում է ավիացիան և տիեզերագնացությունը՝ ողջ աշխարհի կտրվածքով:
Ամսագրի ընթացիկ տարվա փետրվարի համարում երկու էջ նվիրված է Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի ներկա վիճակին, ինչպես նաև հայկական աէրոնավիագացիոն ծառայությանը, որի 15-րդ տարեդարձը նշվում է 2012 թվականին: Նյութը հետևյալ վերտառությամբ է՝ «Հայ աէրոնավիգացիան համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Դրանում ներկայացված է «Հայաէրոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մուսոյանի հետ անցկացված հարցազրույցը, ով նշել է, որ իր գոյության տասնհինգ տարիների ընթացքում ընկերությունը հաջողությամբ է իրականացրել ICAO-ի պահանջները: Մուսոյանը նաև նշել մեր նկատելի առաջընթացն ավիացիոն ոլորտում:
Այսօր ընկերությունը համարվում է տարածաշրջանում առաջատարներներից, ինչը հնարավորություն է տվել աշխարհում ավտորիտար համարում ունեցող EUROCONTROL կազմակերպության լիիրավ անդամ դառնալու:

|