gototopgototop
ArmenianEnglish (United Kingdom)
Home icon Գւխավոր»Լուրեր»Թվիննինգը՝ ավիացիոն ներդաշնակեցման հնարավորություն
Թվիննինգը՝ ավիացիոն ներդաշնակեցման հնարավորություն
23 Մայիս 2012

2012053101Երկօրյա տևողությամբ  սեմինար, որ ամփոփում էր մեր երկրում  ԵՄ <<Թվիննինգ>> ծրագրի՝ արդեն մեկ տարի շարունակվող աշխատանքը: Սեմինարի  նպատակն է հայաստանյան ավիացիոն ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնել Եվրամիության քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը վերաբերող օրենսդրական համակարգը, ինչպես նաև ներգրավված եվրոպական հաստատությունների աշխատաոճը:

Միջոցառմանը  ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության իսպանական  <<Թվիննինգ>> թիմը ներկայացրեց իրենց  փորձը և ոլորտի հայաստանյան ներկայացուցիչների  ու պետական  մարմինների հետ համագործակցությունը: Սեմինարի ընթացքում իսպանացի բարձրակարգ փորձագետները   փոխանակվեցին իրենց  փորձով, ընթացակարգերի ու ներգրավված հաստատությունների վերաբերյալ գիտելիքներով: Նրանք նաև  ներկայացրեցին Իսպանիայում անցումային փուլի հաղթահարման փորձը: Սեմինարին ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիարկության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, Իսպանիայի ավիացիոն անվտանգության պետական գործակալության տնօրեն-ծրագրի ղեկավար Իսաբել Մաեստրե Մորենոն, Իսպանիայի ավիացիոն անվտանոգության պետական գործակալության միջազգային հարցերով խորհրդական Էուխենիա Լյորենս Բերտրան դե Հերեդիան, Իսպանիայի ավիացիոն անվտանգության պետական գործակալության  շարունակական թռիչքային պիտանիության և տեխնիկական սպասարկման  վարչության  ղեկավար Իսմայել Պաչեկոն, Հայաստանում <<Թվիննինգ>>-ի մշտական խորհրդատու Օտտո Սանչեսը և ոլորտի այլ պաշտոնատար անձինք:

Աշխատանքային երկրորդ  օրվա ընթացքում  ներկայացվեց նաև <<Թվիննինգ>>-ի  հաշվետվությունը, որն  իրականացվել է  ընթացիկ տարում:

Հիշեցնեմ, որ ԵՄ քաղաքացիական ավիացիոն անվտանգության  <<Թվիննիգ>> ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի մարտ ամսին և իրականցվում է  Հայաստանում՝ նպատակ ունենալով նախապատրաստել Հայաստանը եվրոպական ավիացիոն անվտանգության համակարգում /ԵԱԱԳ/ ամբողջությամբ ներգարվվելուն: Ծրագրի նպատակն է ավիացիոն անվտանգության ոլորտում հասնել եվրոպական օրենսդրական համակարգի հետ ներդաշնակեցմանն ու  այդ օրենքների կիրարկմանը: Ծրագիրը ֆիանսավորվում է ԵՄ կողմից 1.1 մլն. եվրոյի չափով: <<Թվիննինգ>>-ի  թիմն արդեն կազմակերպել է 12 աշխատանքային գիտագործնական  հանդիպում  ՔԱԳՎ-ի և հայկական ավիացիոն բնագավառի  աշխատակիցների համար:

 

20120531022012053103