gototopgototop
ArmenianEnglish (United Kingdom)
Home icon Գւխավոր»Լուրեր»Թիվ 35 դպրոցի սաներն իրենց տեսնում են ավիացիայում
Թիվ 35 դպրոցի սաներն իրենց տեսնում են ավիացիայում
01 Հունիս 2012

2012060102Այսօր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախաձեռնությամբ հերթական անգամկազմակերպվել էր աշակերտական  շրջայց ոլորտի մի քանի կառույցներում: Այս անգամ հյուրերը Երևանի Ն.Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի սաներն  էին: Աշակերտներին ուղեկցում էր դասղեկը՝Անահիտ Սարիբեկյանը:

Ութերորդցիները  նախ եղան <<Ավիաուսումնական կենտրոն>>-ում, տեղեկացան, թե ինչ մասնագիտներ են պատրաստում ուսումնական այս հաստատությունում: Աշակերտներին հատկապես գրավեց օդաչուի ու ավիակարգավարի  մասնագիտությունները:

Վաստակավոր օդաչու  Վիկտոր Շախատունու կողմից աշակերտների համար ընթերցվեց նաևդասախոսություն՝ անդրադառնալով մեր երկրում ավիացիայի ստեղծմանը: Այնուհետ աշակերտները եղան Հայաստանի ավիացիայի պատմության թանգարանում, նրանց տրամադրվեց տեղեկություններմեր հայտնի ավիատորների կյանքի ու գործունեության, նրանց կողմից գործած սխրանքներիմասին:

Վառ տպավորությունները շարունակվեցին ավիակարգավարական  երկու  կետերում, որոնցից մեկը սպասարկում է  մինչև 400 մ բարձրության թռիքչները, մյուսը՝ 400-ից բարձր.մանրամասն բացատրություն ավիակարգավարի աշխատանքի  վերաբերյալ, հարց ու պատասխան, մերօդային երթուղիների ուսումնասիրում ու քիչ առաջ ստացած տեսական գիտելիքների՝ արդենգործնական կիրառման դիտարկում: Այցի վերջին կանգառը օդանավում էր, այնտեղ էլ  ցույց տրվեցին օդաչուի, ավիատեխնիկի ու բորտուղեկցորդի աշխատանքի նրբերանգները, օդաչուի խցիկում էլ աշակերտներին հուզող հարցերին  տրվեց հստակ պատասխան:

 

20120601012012060102

2012060106 2012060103

2012060105 2012060107

 

Այցի արդյունքում սաներից  մի քանիսը հստակ կողմնորոշվեցին. իրենց ապագան տեսնում են ավիացիայում:

 

2012060104