|
24 Դեկտեմբեր 2012
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը Եվրամիության ավիացիոն անվտանգության «Թվիննինգ» ծրագրի շրջանակներում, Վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ 2012 թվականի դեկտեմբերի 16-ից 22-ը գործուղվել է Մադրիդ (Իսպանիա)` իսպանական կողմի հրավերով: Նշված գործուղման շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ու քննարկումներ, մասնավորապես, պատվիրակությունը հանդիպել է Իսպանիայի Թռիչքային Անվտանգության Գործակալության տնօրեն տիկին Իզաբել Մաեստրեի հետ: Հանդիպմանը ներկայացվել է Իսպանիայի Թռիչքային անվտանգության գործակալությունը, դրա ստեղծման նախապատմությունը, կառուցվածքն ու գործառույթները:
|