Ավարտված գործողություններ Մաս 66 –ի վերաբերյալ գիտագործնական հանդիպում Հաստատող աշխատակազմ 2011 նոյեմբերի 28- 2011 դեկտեմբերի 2
Մաս 66-ի վերաբերյալ գիտագործնական հանդիպումը հիմնականում տեղեկատվական բնույթ ուներ: Գիտագործնական հանդիպումը վարում էր տեխնիկական սպասարկման լիցենզիաների և վերապատրաստման վարչության պետ Խոսե Լուիս Դիաս Գորդոն: Նա ներկայացրեց այս Մաս-ի հետ կապված դիմումների տրման և այս Մաս-ի կիրառման հետ կապված իրավասու իշխանության մարմիններին ներկայացվող վարչարարական պահանջները: Հայ կոլեգաներին ներկայացվեցին այնպիսի մանրամասն տվյալներ, ինչպիսիք են կազմակերպչական կառուցվածքը, փաստաթղթավարական ընթացակարգերը, գրառումների պահման համակարգը: Վերջինս թույլ է տալիս պատշաճ կերպով հետևել օդանավի տեխնիկական սպասարկման լիցենզիաների տրմանը, վերավավերացմանը, փոխելուն, ժամանակավորապես դադարեցնելուն կամ չեղյալ հայտարարելուն: Գիտագործնական հանդիպման ընթացքում խորապես վերլուծվեց գործող հայկական լիցենզիաները եվրոպականի փոխարկման պրոցեսը: Միջոցառմանը մասնակցեց յոթ մարդ. իշխանության մարմինների ներկայացուցիչներ, ավիաուսումնական կենտրոնի աշխատակիցներ և մասնավոր ավիաընկերություններ:

Մաս 145 –ի գիտագործնական հանդիպում Տեխնիկական սպասարկման կազմակերպությունների հավաստագրումը 21-25 նոյեմբեր, 2011
Տեխնիկական սպասարկման կազմակերպությունների հավաստագրման գիտագործնական հանդիպումը վարեց Իսմայել Պաչեկոն: Վերջինս մանրազնին կերպով ներկայացրեց օդանավի շարունակական թռիչքային պիտանիությունը հավաստելու համար օրենքով սահմանված ընդհանուր տեխնիկական պահանջներն ու վարչական ընթացակարգերը: Ընդհանուր առմամբ ավիացիոն ոլորտի 18 հայ մասնագետներ էին ներկա գիտագործնական հանդիպմանը: Մասնակիցները ՔԱԳՎ վարչության աշխատակիցներն ու Հայաստանի տեխնիկական սպասարկման կենտրոնների աշխատակիցներ էին:

Միացյալ Ավիացիոն Պահանջների (JAR) FCL 4 –թռիչքային անձնակազմի լիցենզավորում (բորտինժեներներ) 15 նոյեմբերի 2011
Այս գիտագործնական հանդիպման ժամանակ սահմանվեցին բորտինժեների լիցենզիա և տիպի կարգեր ստանալու, ինչպես նաև Տիպի կարգի համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների, հաստատված դասընթացների և քննողի լիազորության համար առաջադրված պահանջները: Հանդիպման ժամանակ նաև նախատեսված էր ցույց տալ այս դասընթացի և նախապես տեղի ունեցած FCL1 (թռիչքային անձնակազմի լիցենզավորում (օդաչուներ) միջև եղած տարբերությունները: Այս երկու օրենքների միջև մեծ նմանություն կա և քանի որ երկու դասընթացին էլ մասնակցել են միևնույն հայ մասնագետները, այստեղից էլ անհրաժեշտություն ծագեց տարբերությունների վրա շեշտը դնել: Այս դասընթացը, ինչպես նաև նախորդը, ներկայացրեց պարոն Ասենսի Գարսիա դե Կասերեսը:

Որակի հավաստման պլանի մեթոդաբանության մշակումը
Երեք առաքելություն նվիրվեց որակի հավաստման պլանի մեթոդաբանության մշակմանը, որպեսզի հավաստենք ՔԱԳՎ ընթացակարգերի պատշաճ ներմուծում: Այս առաքելությունների նպատակն է աջակցել Հայաստանի իշխանության մարմնին ներդաշնակեցնելու որակի հավաստման հասկացությունները, որոնք վերաբերում են ԵՄ անվտանգության հարցերին: Նպատակը ԵԱԱԳ (EASA) ստանդարտիզացումն անցնելն է, որը պետք է գնահատի այնպիսի գործոններ ինչպիսիք են գրավոր ընթացակարգերը, գրառումներ պահելը, աշխատակազմի վերապատրաստման պլանավորումն ու կոմպետենտության վավերականությունը:
Որակի ոլորտում աշխատող թիմի առաջին առաքելության ընթացքում (2011 թ. Հոկտեմբերի 24-28) ուսումնասիրվեց Հայաստանի ՔԱԳՎ –ում իրավիճակը որակի հավաստման պլանի հետ կապված: Այս գնահատումը հիմնված էր փաստաթղթերի, ընթացակարգերի և Հայաստանի ՔԱԳՎ կառուցվածքի գնահատման վրա ու ներառում էր ընթացիկ իրավիճակի նախնական գնահատում, ինչպես նաև որոշակի ուղեցույց էր ծառայելու հետագայում այցելող որակի ոլորտում աշխատող մասնագետների համար: Որակի ոլորտում աշխատող թիմի երկրորդ առաքելությունը (2011 թ. Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 04) մշակեց Որակի հավաստման պլանի ճշգրիտ ներմուծման համար անհրաժեշտ որակի կառուցվածքային ստորաբաժանման մեթոդաբանությունը և ներառեց անհրաժեշտ մեթոդաբանություն մշակելու ու ներմուծելու որակի հավաստման պլանի հետ կապված որակի կառուցվածքային ստորաբաժանման անելիքները:
Որակի ոլորտի թիմի երրորդ առաքելությունը (2011 թ. դեկտեմբերի 5-9 ) մշակեց Որակի հավաստման պլանի ճշգրիտ ներմուծման համար անհրաժեշտ Գլխավոր վարչության գործողությունների մեթոդաբանությունը, ինչպես նաև ներառեց անհրաժեշտ մեթոդաբանություն՝ մշակելու և ներմուծելու որակի պարտականությունները, քաղաքականությունը, նպատակները և կազմակերպության վերստուգման ընթացակարգերը, որոնք վերաբերում են որակի հավաստման պլանին:
Թռիչքային անձնակազմի լիցենզավորման գիտագործնական հանդիպում (FCL) մաս 3 2011 թ. հոկտեմբերի 24-28
Երկրորդ աշխատանքային հանդիպումը FCL մաս 3-ի վերաբերյալ էր. թռիչքային անձնակազմի լիցենզավորում (բժշկական): Հանդիպումը վարում էր Լուիզ Կոնդե Ասորեյը: Նա ներկայացրեց թռիչքային անձնակազմի անդամների ավիացիոն բժշկական զննության հիմնական պահանջները, ինչպես նաև գործոններ, որոնք անհրաժեշտ են զննության համար. այսինքն մասնագիտական գիտակություն, մանրազնին ուսումնասիրություն, թափանցիկություն, ավիացիոն գիտելիքներ և լավ հարաբերություններ: Ընդհանուր առմամբ Ավիացիոն Բժշկական կենտրոնից 9 բժիշկ մասնակցեց գիտագործնական հանդիպմանը, որը տեղի ունեցավ ավիաբուժ կենտրոնի շենքում:
 |
 |
Թռիչքային անձնակազմի լիցենզավորման (FCL) մաս 1 –ի վերաբերյալ գիտագործնական հանդիպում 2011 թ. հոկտեմբերի 10-14
Մի շարք գնահատումներից հետո սկսվեց գիտագործնական հանդիպումների շարքը: Առաջինը (FCL) մաս 1 –ի վերաբերյալ էր. Թռիչքային անձնակազմի լիցենզավորում (ինքնաթիռներ): Այն վարում էր իսպանացի կարճաժամկետ փորձագետ պարոն Անդրես Ասենսի Գարսիա դե Կասերեսը: Փորձագետը ներկայացրեց օդանավի թռիչքային գործունեության մեջ ներգրավված օդաչուների լիցենզավորման, վերապատրաստման և թեստավորման համար ընդհանուր տեխնիկական պահանջները, թռիչքային ուսուցում վարժասարքային թռիչքային ուսուցում իրականացնող և օդաչուի հմտությունները գնահատող աշխատակազմի հավաստագրումը սահմանող օրենսդրությունը:

Թռիչքային անձնակազմի գործունեության ոլորտի գրանցման համակարգի սահմանումը
Այս գործունեությունը՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ծրագրի չորրորդ բաղադրիչի մաս է կազմում և այն իրականցվեց մի շարք փորձագետների կողմից: Լորետո Սեռռանո դե Պաբլոն, Իսպանիայի օդանավերի գրանցման մասնագետը, (RMA-E) երկու պրեզենտացիա արեց Հայաստանի Հանրապետության ՔԱԳՎ թռիչքային պիտանիության վարչության պետ պարոն Սերոբ Կարապետյանի աշխատասենյակում: Պրեզենտացիաները ցույց էին տալիս, թե ինչպես է գործում Իսպանական Օդանավերի Ռեգիստրը, ինչպես են օգտագործում Իսպանական Օդանավերի Ռեգիստրում (RMA-E) տեղադրված ԻՏ ծրագիրը և որոնք են դրա առավելությունները: Քանի որ Հայաստանի Օդանավերի ռեգիստրում օդանավերը քիչ են և քիչ են նաև տեղափոխությունները, փորձագետը նշեց, որ հնարավոր կլինի ստեղծել նշված նպատակին ծառայող Իսպանական ծրագրի պարզեցված տարբերակը՝ անհրաժեշտ պարամետրերը հաշվի առնելով:
Հաջորդ փորձագետը ընդգրկված այս բաղադրիչի իրականացման համար AESA –ի (Իսպանիայի ավիացիոն անվտանգության գործակալություն) էլեկտրոնային վարչության կառավարիչ պարոն Սանտիագո Հոլգադո Դիասն էր: Նա վերլուծեց Հայաստանի ՔԱԳՎ –ի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերը, գնահատեց տեղեկատվական համակարգերի պոտենցիալ կարիքները՝ առաջարկելով նրանց AESA-ի գործող տեղեկատվական համակարգերի ընդհանուր և տեխնոլոգիական տեղեկատվությունը: Նա որոշակի խորհուրդներ տվեց ըստ AESA-ի համակարգի պահանջների, լիցենզիաների գրանցման և տրման. թռիչքային անձնակազմի լիցենզավորման ձևաչափի և հատկորոշումների հետ կապված՝ մշակելով ներցանցային ծրագիր լիցենզավորման մենեջմենթի համար: Ի լրումն դրան, նա ներկայացրեց որոշակի հիմնական տեխնոլոգիաների ընդհանուր հայեցակետեր, որոնք կարող էին որոշակի շահ ապահովել ՔԿԱԳ-ի համար՝ տեղեկատվություն տալով և´ ԵՄ, և´ իսպանական օրենսդրության ու նախաձեռնությունների մասին:

Ներմուծման պլանի մշակումը
Ներմուծման պլանի նախագիծը ստեղծելու համար նշանակված կարճաժամկետ փորձագետը վերստուգեց տարբեր ոլորտների փորձագետների կողմից նախապես գրված փաստաթղթերը: Անհրաժեշտ եղավ նաև, որ Թվինինգի ռեզիդենտ խորհրդատու Սամուել Օտտո Սանչեսն ուղղություն ցույց տա նրան: Մշակված ներմուծման պլանը պետք է իրականացվի Թվիննինգ ծրագրի երկրորդ փուլում:
ՔԱԳՎ-ն արդեն ներմուծել է EASA և JAR FCL օրենսդրության մեծ մասը: Թեև JAR FCL 3-ը և Մաս 21 –ը դեռ չեն ընդունվել: Այնուամենայնիվ, դեռ պետք է ներքին ընթացակարգեր մշակվեն այս օրենքների կիրառությունը դյուրին դարձնելու համար և որպեսզի երաշխավորվի, որ դրանք հասկացվում են և կիրառվում են ներդաշնակեցված ձևով: AESA-ն տրամադրել է ՄԱԻ և ԵԱԱԳ-ի կողմից հաստատված որոշակի վարչարարական ու ուղղորդիչ նյութեր և մի գիտագործնական հանդիպում է տեղի ունեցել, որպեսզի հայ մասնագետներին օգնի ուսումնասիրել JAR FCL 1 բաժին 2-ը: Կհետևեն այլ գիտագործնական հանդիպումներ ևս: ՔԱԳՎ աշխատակազմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նոր հասկացություններն ու օրենքները ընկալելիս:

Թռիչքային Պիտանիության օրենսդրության գնահատում Հայաստանում թռիչքային պիտանիության օրենսդրությունը գնահատվել է չորս փորձագետների կողմից, որոնցից մեկը Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության` արտասահմանյան օդանավերի տեխնիկական սպասարկմամբ զբաղվող կազմակերպությունների աուդիտորն էր: Նա գնահատել է ոչ միայն Հայաստանում օրենսդրական իրավիճակը, այլև Օդանավերի տեխնիկական սպասարկմամբ զբաղվող կազմակերպությունների հավաստագրման գործող ընթացակարգերը և Մաս 145-ի ներմուծումը: Մյուս փորձագետները գնահատել են օդանավերի թռիչքային պիտանիության վկայագրերի տրամադրման ընթացակարգը և օդանավերի տեխնիկական սպասարկման վերահսկողության հաստատումը: Աշխատանքային թիմի անդամներից էին օդանավերի առաջնակի թռիչքային պիտանիության ավագ տեսուչը, որը նաև ղեկավարել է Իսպանիայում հավաստագրման բազմաթիվ գործընթացների ծրագրերը և նրա այցը նպատակ ուներ գնահատել Հայաստանում օդանավերի առաջնակի թռիչքային պիտանիության իրավիճակը: Բացի գոյություն ունեցող օրենսդրությունը գնահատելուց, փորձագետներից մեկը խորհդակցել է Հայաստանի իշխանությունների հետ օդանավերի արտադրության վերաբերյալ, քանի որ նա եղել է Airbus-ի արտադրության կազմակերպումը գնահատող թիմի անդամներից մեկը: Վերջապես շարունակական թռիչքային պիտանիության կազմակերպությունների հավաստագրման մեկ մասնագետ, տիկին Անխելես դե Մարկոսը հայ մասնագետների հետ միասին գնահատեց ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեցին տվյալ ոլորտին վերաբերող եվրոպական օրենսդրության ներմուծման համար:
Թռիչքային գործունեության և ճարտարագիտական հարցերի վերաբերյալ օրենսդրության գնահատում Փորձագետների այս թիմը, որ աշխատում է Իսպանիայի վարչակազմում և Եվրոպական Ստանդարտացման աուդիտորլինելու բազմամյա փորձ ունի գնահատել է Հայաստանում Օդանավերի թռիչքային գործունեությանօրենսդրական համակարգը, ինչպես նաև ներքին և արտաքին ընթացակարգերի ներմուծման մակարդակին վերաբերող իրավիճակը` Միացյալ ավիացիոն իշխանությունների /ՄԱԻ/ և Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության /ԱԱԵԳ/-ի համակարգի հետ համեմատելու նպատակով: Այս առաջադրանքի հետ մեկտեղ, վերանայվել է արտասահմանյան օդանավերի անվտանգության գնահատման համակարգը: Թիմը բացահայտել է ԱԱԵԳ-ի օրենսդրական համակարգի իրականացման համար անհրաժեշտ գործողությունները: Առաջարկվել է մշակել առևտրային օդանավերի շահագործման եվրոպական օրենսդրության /այսպես կոչված EU OPS/ համար ընթացակարգեր և ուղղորդող այլ նյութեր, որոնք արդեն ընդունվել են GDCA-ի կողմից` օրենսդրության համապատասխան ներմուծմանն աջակցելու համար:
Լիցենզավորման oրենսդրական իրավիճակի գնահատում

Օդաչուից, բժշկից և ինժեներից բաղկացած փորձագետների այս թիմի անդամները, ովքեր ղեկավարում են վերապատրաստման համապատասխան գերատեսչությունները, հանդիսանում են բարձրաստիճան աշխատակիցներ, այցելել են ՔԱԳՎ` գնահատելու Հայաստանի ավիացիայի օդաչուների լիցենզավորման, ավիացիոն բժշկության և տեխնիկական սպասարկման լիցենզիաների կապված գործող օրենսդրական դաշտը և համեմատելու դրանք` Միացյալ ավիացիոն պահանջների /ՄԱՊ/-ի և ԱԱԵԳ-ի հետ: Գնահատման արդյունքում, ծրագրվել է 2011թ. հոկտեմբերին տեղի ունենալիք գիտագործնական հանդիպման ժամանակ կազմակերպել ՄԱՊ-ի օրենսդրական դաշտի և բաժին 2-րդ-ի, ինչպես նաև վարչարարական և ուղղորդիչ նյութերի վերաբերյալ վերապատրաստում:
Իրավաբաններից կազմված թիմի այցը

Ծրագրի մեկնարկից անմիջապես հետո ժամանեց ավիացիոն բնագավառում և Եվրոպական օրենսդրության ներմուծման հետ կապված տարիների փորձ ունեցող իրավաբանների թիմը` Հայաստանում օրենսդրական դաշտի ներկա իրավիճակը, Միացյալ Ավիացիոն պահանջների /ՄԱՊ/-ի ծրագրի կամ դրանց փոխարինող ԱԱԵԳ-ի օրենսդրության ներմուծումը գնահատելու համար: Վարչությունների ղեկավարների հետ բազմաթիվ հանդիպումներից հետո, թիմը եկավ այն եզրակացության, որ համապատասխան կանոնակարգերի մեծ մասը ներդրվել է Հայաստանի օրենսդրական դաշտում և ուժի մեջ է մտել 2011թ. մարտի 1-ից: Համակարգի այս վերանայումը բացահայտել է ապագայում նախաձեռնվելիք քայլերը, ծրագրի ընթացքը, գրավոր ընթացակարգերի բարելավումը, գրառումների պահպանումը, անձնակազմի վերապատրաստման պլանավորումը, ինչպես նաև հետագա առաքելությունները` համապատասխան փորձագետների այցելությունների ժամանակ իրականացնելու համար:
Եվրոպական Միության Ավիացիոն անվտանգության Թվինինգ ծրագրի մեկնարկը

Եվրոպական Միության Ավիացիոն անվտանգության Թվինինգ ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2011թ. մարտի 11-ին: Ծրագրի նպատակն էր Հայաստանին ինտեգրել Եվրոպայի ավիացիոն անվտանգության համակարգում: Այն սկիզբ դրեց Իսպանիայի տրանսպորտի նախարարության և Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև գործակցությանը: Մեկնարկին ներկա էին ծրագրի հիմնական և անմիջական շահառուները, այդ թվում` Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության/ՔԱԳՎ/ աշխատակիցները, ավիացիայի մասնավոր ընկերությունների և <<Ավիաբուժ>> բժշկական կենտրոնի ներկայացուցիչները, Հայաստանի կառավարության անդամները, այդ թվում` ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան, պարոն Ռաուլ դե Լուցենբերգերը, ինչպես նաև ԵՄ պատվիրակությանայլ պաշտոնյաներ ու Հայաստանում Թվինինգ ծրագրի խորհրդատուները:

Ողջույնի խոսքում, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, Հայաստանում ծրագրի ղեկավար, պարոն Արտյոմ Մովսեսյանը մասնավորապես խոսեց այլ հավակնորդների շարքում Իսպանիայի առաջարկին նախապատվությունը տալու պատճառի մասին: Իսպանիան, ինչպես նշեց Մովսեսյանը, ներառել էր ավիացիայի տարբեր ոլորտների մեծաքանակ մասնագետների, ինչպես օրինակ ավիացիոն ինժեներներ, իրավաբաններ, տնտեսական և ռազմավարական հարցերով զբաղվող մասնագետներ, ավիացիոն բժիշկներ և հեռահաղորդակցության ինժեներներ: Նա նշեց, որ Թվինինգ ծրագրի գործընկերները պարտավորվում են ստանալ կոնկրետ գործառնական արդյունք: Իսպանիայի և Հայաստանի համատեղ ուժերը կբերեն օրենսդրության լիակատար ներմուծմանը և 2009թ. հուլիսի 7-ին ԱԱԵԳ-ի և ՔԱԳՎ-ի միջև ստորագրված Աշխատանքային համաձայնության ընդունմանը: Իսպանիայի թիմի ղեկավար, տիկին Իզաբել Մաեստրեն իր ելույթում շեշտեց, որ իրեն և 40 փորձագետներից կազմված և թռիչքների անվտանգության հետ կապված բոլոր բնագավառներում մասնագիտացած իր գործընկերներին հաճելի կլիներ կիսել իրենց փորձը և իրենց հայ գործընկերների հետ փոխանակել գիտելիքները: Նա նշեց, որ միգուցե իրենց կապի շնորհիվ ի հայտ կգան նոր, փոխշահավետ գաղափարներ:

Հայաստանում Թվինինգ ծրագրիռեզիդենտ խորհրդատու, Իսպանիայի Ավիացիայի անվտանգության գործակալության ներկայացուցիչ Սամուել Օտտո Սանչես Սեռռանոն ընդհանուր առմամբ ներկայացրեց Ավիացիոն անվտանգության Թվինինգ ծրագիրը, ակնկալվող ներդրումներն ու արդյունքները, ինչպես նաև կիսեց ավիացիայի անվտանգության հարցում Իսպանիայի կառավարության փորձն ու ձեռքբերումները: Ինչպես նշեց պարոն Սանչեսն իր ելույթում, Հայաստանին ԵՄ-ի` ավիացիոն անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ օրենսդրությունն ընդունելու հնարավորությունը տալու համար ծրագրի ընթացքում կկազմակերպվեն հայ և իսպանացի փորձագետների մասնակցությամբ այցեր, գիտագործնական հանդիպումներ և վերապատրաստումներ:
|