Նորություններ

Նոր համագործակցություն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Aviation Exam ընկերության միջև

24/07/2023

Հարգելի օդաչուներ,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից սկսում է համագործակցություն AviationExam ընկերության հետ: AviationExam ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին Պրահայում, Չեխիա: AviationExam ընկերությունը ներկայումս հանդիսանում է ոլորտի առաջատարներից:

Հղումը՝ http://www.aviationexam.com/

AviationExam ընկերությունը ձեզ կպատրաստի EASA–FCL քննություններին: Այն... Կարդալ ավելին


Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության օդային տարածքներում ավիացիոն օդերևութաբանական ծառայության բարելավում

05/04/2022

Սույն թվականի մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար Թաթուլ Հայրապետյանը և Վրաստանի Հանրապետության Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության «Սակաէրոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրեն Գոչա Մեզվիրիշվիլին... Կարդալ ավելին


Մամուլի հաղորդագրություն. Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից և պատվով կատարում են հումանիտար առաքելություն

21/10/2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է հայկական ավիաընկերությունների հայրենանվեր աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նրանք դրսևորում են պատերազմի առաջին օրվանից:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություններն... Կարդալ ավելին


Մամուլի հաղորդագրություն. ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել

20/10/2020

Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին:

Հաղորդագրություններից առաջինը զգուշացնող բնույթի է, որով կոմիտեն օդաչուներին հորդորում է հայ-ադրբեջանական... Կարդալ ավելին


Մամուլի հաղորդագրություն. Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը հասավ Հայաստան

19/10/2020

Ադրբեջանի սկսած պատերազմից Արցախում տուժած խաղաղ բնակիչների համար ամերիկահայ համայնքի հավաքած մարդասիրական բեռով «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռը հոկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 12:15-ին ժամանեց Հայաստան: 

Ավելի վաղ կոմիտեն հայտարարել էր, որ նույն բեռը տեղափոխելու համար... Կարդալ ավելին


Մամուլի հաղորդագրություն. Թուրքիան հրաժարվում է տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար

15/10/2020

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար:

Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը»... Կարդալ ավելին


Բացառիկ հնարավորություն 18-ից 22 տարեկան երիտասարդների համար

20/01/2020

Եվրոպական աերոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալությունը (Այսուհետ՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպություն) հայտարարում է Երիտասարդ Ավիացիոն Ցանց (“Young Aviation Network”, այսուհետ՝ YAN) ծրագրի մեկնարկը։


ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպությունը YAN ծրագրին մասնակցելու նպատակով անդամ պետություններին ընձեռել է մեկական մասնակից ունենալու հնարավորություն։

Կարդալ ավելին


Օդաչուի անվճար կրթության բացառիկ հնարավորություն

15/01/2020

 Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում /այսուհետ՝ ՈՒԻՔԱ/ հայտարարվում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն «Քաղաքացիական օդանավերի թռիչքային շահագործում» մասնագիտությամբ /25.03.03/, որին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն քաղաքացիները /արական, իգական /, ովքեր նվազագույնը՝ հանդիսանում են հանրակրթական... Կարդալ ավելին


Մոսկվա-Երևան չվերթի մանրամասները

19/07/2019

Տեղեկացնում ենք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Օդանավի թռիչքը ընդհատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժվել է 10 հոգի, որոնցից երկուսը... Կարդալ ավելին


Տաթևիկ Ռևազյանի այցը Վանաձորի «Օրրան» կենտրոն

18/07/2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սույն թվականի հուլիսի 15-ին Վանաձորի «Օրրան» կենտրոնում մասնակցել է «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (SOAR) » բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված մեկօրյա սեմինարին` նվիրված կանանց հզորացմանը և երիտասարդ աղջիկների հնարավորությունների ընդլայմանը: Տիկին Ռևազյանը հանդիպում է ունեցել տարբեր մանկատներից,... Կարդալ ավելին



© 2024 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վերջին թարմացումը՝ 14/03/2024