gototopgototop
ArmenianEnglish (United Kingdom)
Home icon Գւխավոր»Այցեքարտ»Հայտարարություն
Հայտարարություն
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը 2013-2014 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն...

 

1.     2401 «Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում»
որակավորումը` փոխադրումների կարգավար, առկա ուսուցմամբ, անվճար և վճարովի հիմունքով (ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս)

Ուսման վարձը` տարեկան 250 000 դրամ


 

2.    2402 «Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում»
որակավորումը` ՕԵԿ կարգավար առկա ուսուցմամբ, անվճար և վճարովի հիմունքով (ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս)

Ուսման վարձը` տարեկան 250 000 դրամ:

 

3.    2410 «Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում»
որակավորումը` ավիատեխնիկ, առկա ուսուցմամբ, անվճար և վճարովի հիմունքով (ուսման տևողությունը 3 տարի)

Ուսման վարձը` տարեկան 250 000 դրամ:

Բոլոր մասնագիտությունների գծով անվճար տեղերի համար հաշվի են առնվում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի միավորների, այդ թվում (քննական) նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականը և ընդունելության մրցութային առարկաների (ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն) գնահատականների միավորների գումարը: Կրթությունը տարվում է առկա ուսուցմամբ:

Ընդունելության կազմակերպման և անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000 դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են ս/թ մինչև օգոստոսի 23-ը` ամեն օր ժամը 9:00 - 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հեռախոս` (060) 37-35-60; (060) 37-35-47: Օդանավակայանի տարածքում 31-89; 35-63

Հասցե` ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ: