gototopgototop
ArmenianEnglish (United Kingdom)
Home icon Գւխավոր»Այցեքարտ»Կանոնադրություն
Կանոնադրություն
Կանոնադրություն
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
II. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
III. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
IV. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
V. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
VI. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
VII. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
IX. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Ընթերցել բոլոր էջերը

Ներբեռնել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2003 թվականի N 202 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով«Ավիացիայի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետը,«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի«ա՚,«բ՚,«գ»և«զ»ենթակետերն ու 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրի երկրորդ մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ստեղծել«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ»պետական կառավարչական հիմնարկ:
  2. Հաստատել`
    ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունը` համաձայն N1 հավելվածի.
    բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
    գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
  3. Սահմանել, որ`
    ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող վարչությունները կարող են ունենալ առնվազն 6 հաստիքային միավոր.
    բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի բաժինները, բացառությամբ առաջին բաժնի, կարող են ունենալ առնվազն 4 հաստիքային միավոր.
    գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի առաջին բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր:
    դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքների անվտանգության տեսչական վարչությունը կարող է ունենալ առնվազն 5 հաստիքային միավոր.
    ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի առաջին բաժինը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր:
  4. «Պետական կառավարչական հիմնարկների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի«է»-«ժգ»ենթակետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին:
  5. «Ավիացիայի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմական ավիացիայի) և օդային տրանսպորտի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

2003 թ. մարտի
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 202 - Ն որոշման