| Գործողություններ |
|
Ավիացիոն անվտանգության Թվինինգի ծրագրի գործողությունների ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները. Բաղադրիչ 0` Հիմնական գործողություններ. Թվինինգ ծրագրի ղեկավարում • ծրագրի մեկնարկ • ամփոփիչ համաժողով Բաղադրիչ 1` Ներկա իրավիճակի գնահատում և վերլուծում • գնահատել օրենսդրական համակարգի ներկա իրավիճակը, ինչպես նաև ՄԱՊ ծրագրի իրականացումը կամ դրանց փոխարինող ԱԱԵԳ-ի կանոնները • գնահատել լիցենզավորման, գործողությունների և թռիչքային անվտանգության օրենսդրական իրավիճակը • կազմակերպել սեմինար ԵՄ ավիացիոն անվտանգության կանոնների հիման վրա ավիացիայի օրենսդրական դաշտի նոր ծրագրի իրանակացման վերաբերյալ • կազմակերպել ԵՄ/ԱԱԵԳ-ի ավիացիոն անվտանգության օրենսդրության վերաբերյալ սեմինար • դիտարկել անվտանգության օրենսդրության ներմուծումն ու կիրառումը Բաղադրիչ 2` ԵՄ Ավիացիոն անվտանգության օրենսդրության ներմուծում և աշխատանքի գործնականում իրականացման վերապատրաստում • Կազմակերպել ընդհանուր առմամբ 21 գիտագործնական հանդիպումներ` -անձնակազմի լիցենզավորման վերաբերյալ, -սպասարկող կազմակերպությունների հավաստագրման վերաբերյալ, - շարունակական թռիչքային անվտանգության վերաբերյալ, - հավաստագրող անձնակազմի վերաբերյալ, -վերապատրաստող կազմակերպությունների պահանջների վերաբերյալ -կոմերցիոն օդային տրանսպորտի վերաբերյալ, -օդանավերի թռիչքային անվտանգության և բնապահպանական հավաստագրման, ինչպես նաև օդանավերի շարժիչների արտանետումների և վառելիքի բացթողման համար հավաստագրման առանձնահատկությունների վերաբերյալ, -օդանավերի աղմուկի հատկորոշումների հավաստագրման վերաբերյալ • կազմակերպել հայ փորձագետների գործնական վերապատրաստումներ և ուսումնական այցեր /3 / Իսպանիա` ավիացիոն անվտանգության, թռիչքային գործունեության և ավիացիոն անվտանգության և թռիչքային անվտանգության ու ավիացիոն անվտանգության վերաբերյալ: Բաղադրիչ 3` Օդային տրանսպորտի և ռազմավարական հարցերի վրա ազդող տնտեսական օրենսդրության ուսումնասիրություն • ուսումնասիրել ` օդանավակայանների տնտեսական խնդիրներին առնչվող Եվրոպական օրենքներն ու պրակտիկան` ` ուսումնասիրել օդային երթևեկության կառավարման հարցում տնտեսական խնդիրներին առնչվող Եվրոպական օրենքներն ու պրակտիկան • ուսումնասիրել օդանավ շահագործողների տնտեսական խնդիրներին առնչվող Եվրոպական օրենքներն ու պրակտիկան • կազմակերպել օդանավ շահագործողների հավաստագրման համար տնտեսական օրենսդրության վերաբերյալ գիտագործնական հանդիպում • կազմակերպել օդանավակայանում և օդային երթևեկության կառավարման համար տնտեսության կանոնակարգման վերաբերյալ գիտագործնական հանդիպում • Իսպանիայում կազմակերպել քաղաքացիական ավիացիայի ռազմավարական հարցերի վերաբերյալ սեմինար Բաղադրիչ 4` Տեղեկատվական համակարգեր • սահմանել անձնակազմի անդամների գրանցման համակարգերի պայմանները, տեխնիկական փաստաթղթավարությունը և քաղաքացիական ավիացիայի պետական ռեգիստրի վարումը • սահմանել ինֆորմացիոն ծրագրային համակարգ ավիացիայի ոլորտում լիցենզավորման վերաբերյալ հարցերի համակարգված ունենալու համար ը, ինչպես նաև Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվական համակարգը • գնահատել ստեղծվելիք տեղեկատվական համակարգը • կազմակերպել տեղեկատվական համակարգերի վերաբերյալ գիտագործնական հանդիպում • կազմակերպել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվական համակարգի մասնագետի գործուղումը Իսպանիայի Ավիացիայի անվտանգության պետական գործակալություն |
Հայտարարություն
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Ավիաուսումնական կենտրոն ՓԲԸ պետական քոլեջը 2012-2013 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն...
- Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների բնագավառում զարգացումների և մտադրությունների մասին...
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն...


