| Ի՞նչ է Թվինինգը |
|
Ինչ է Թվինինգ ծրագիրը (ըստ 2009 թվականին հրապարակված Թվինինգ ձեռնարկի)
Թվինինգը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնություն է, որը մեկնարկել է Եվրոպական Միության ընդլայնման նախապատրաստման ենթատեքստում: Թվինինգն առաջին անգամ ներմուծվեց 1998թ.-ին, 5-րդ ընդլայնման 12 երկրներում: Արևմտյան Բալկանյան երկրներում թվինինգը սկսվել է 2002 թվականի գարնանը որոշակի ինստիտուցիոնալ կառուցողական ծրագրերի` հատկապես Արդարադատության և Ներքին Գործերի համար: Թվինինգն այսօր էլ թեկնածու երկրների համար հիմնական կառուցողական գործիք է հանդիսանում (Խորվաթիա, նախկին Հարավսլավիա, Մակեդոնիայի հանրապետություն և Թուրքիա) և Արևմտյան Բալկանյան պոտենցիալ թեկնածու երկրներում: (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո, Մոնտենեգրո և Սերբիա): Սկսած 2003 թվականի վերջից Թվինինգը հասանելի դարձավ Նորանկախ Պետություններին[1] ներառող ծրագրում ընդգրկված այն որոշ երկրների համար, որոնք Գործընկերության և Համագործակցության պայմանագիր են ստորագրել Եվրոպական Միության հետ: Հայաստանը մտնում է այս երկրների խմբի մեջ և ԵՄ-Հայաստան գործողությունների պլանը ստորագրվել է 2006 –ին` Գործընկերության և Համագործակցության պայմանագրի հիման վրա: Թվինինգը ներդրվեց որպես ինստիտուցիոնալ հզորացման բնագավառի գործիք այս ենթատեքստում:
Ըստ 2009 թվականի տվյալների 1998 թվականից սկսած ավելի քան 1500 թվինինգ ծրագրեր են ներմուծվել և ֆինանսավորվել որպես զանազան նախնական գնահատման և հարևանության գործիքներ: Թվինինգն ընկալվում է ադմինիստրատիվ համագործակցության գործիք` աջակցելու Շահառու երկրներին, որպեսզի հզորացնեն իրենց ադմինիստրատիվ և իրավական ունակությունները ներդնելու համագործակցության օրենսդրությունը որպես Եվրոպական Միության անդամ երկրների ապագա: Թվինինգ ծրագրերն ընկալվել են որպես ադմինիստրացիայից աշխատակազմի վերապատրաստման միջոցով երկկողմանի փորձի փոխանցման համակարգ: Դա միակողմանի տեխնիկական աջակցություն չէ Անդամ երկրից Շահառու երկրին. համատեղ պրոցես է, որի ժամանակ յուրաքանչյուր գործընկեր պատասխանատվություն է կրում: Շահառու երկիրը հանձն է առնում ձեռնարկել և ֆինանսավորել բարեփոխումները, Անդամ երկիրը` աջակցել պրոցեսին ծրագրի ընթացքում: Որոշ հիմնական սկզբունքներ պետք է լինեն յուրաքանչյուր Թվինինգ ծրագրում: Շահառու երկիրն ընտրում է Անդամ երկրի իր գործընկերոջը, վերջինս էլ հանձն է առնում փոխանցելու իր հայրենի երկրի վարչարարության գոյություն ունեցող պետական հատվածի հասանելի փորձը: Ամենակարևորն այն է, որ Թվինինգ ծրագրերը պետք է Շահառուին կոնկրետ գործառնական արդյունքներ ապահովեն (այսպես կոչված պարտադիր արդյունքներ) ԵՄ acquis –ի կամ այլ ԵՄ քաղաքականության հետ կապված, որը բաց է համագործակցության համար և որ Թվինինգ գործընկերները պարտավորվում են հասնել պարտադիր արդյունքներին և դա ոչ միայն միջոց է հասնելու դրան: Թվինինգ ծրագրի ավարտին ակնկալվում է, որ բացառապես Շահառու երկրի պատասխանատվության ներքո նոր և ադապտացված համակարգ պետք է գործի, որի արդյունքում Թվինինգ ծրագրի ձեռքբերումները պետք է պահպանվեն Շահառու ադմինիստրացիայի համար որպես մշտական ժառանգություն նույնիսկ Թվինինգ ծրագրի ներդրման ավարտից հետո: Սա մասնավորապես ենթադրում է, որ Շահառու ադմինիստրացիան արդյունավետ մեխանիզմներ է կիրառում` տարածելու և ամրապնդելու նախագծի արդյունքները:
Ինչ է իրենից ներկայացնում թռիչքային անվտանգության թվիննինգ նախագիծը Նախագծի վերջնական նպատակը
Նախագծի վերջնական նպատակն է հասնել Ավիացիայի Միացյալ Ադմինիստրացիայի պահանջների կամ դրանց փոխարինող Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության կանոնակարգի ընդունմանն ու Հայաստանի օրենսդրությանն ու կոնտեքստին դրանց համապատասխանեցմանն ու ամրագրմանը` ներառելով Եվրոպական Ավիացիայի անվտանգության գործակալության մասնակցությունը և վերջինիս հետ համագործակցությունը, որպեսզի Հայաստանն ամբողջությամբ ինտեգրվի եվրոպական անվտանգության համակարգում:
Նախագծի նպատակը Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ավիացիայի գլխավոր վարչությանն աջակցել, որպեսզի վերջինս ներմուծի և կիրառի Ավիացիայի Միացյալ Ադմինիստրացիայի պահանջները կամ դրանց փոխարինող Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության կանոնակարգը:
Շրջանակը` Այս նախագիծն ուղղված է Ավիացիայի թռիչքային անվտանգությանը, բայց դրան վերաբերում է միայն Ավիացիայի Միացյալ Ադմինիստրացիայի կամ Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության կանոնակարգի շրջանակներում:
Պարտադիր արդյունքներ
Նախագծի ավարտին Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության և ՔԱԳՎ – ի կողմից 2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրված աշխատանքային պայմանավորվածությունը կներմուծվի ՔԱԳՎ-ի կողմից և կընդունվի ԵԱԱԳ-ի կողմից:
Նախագիծը նաև պետք է սերտ աշխատանքային հարաբերություններ հաստատի ԵԱԱԳ-ի հետ, որպեսզի Հայաստանն ուղի բաց անի դեպի ԵԱԱԳ համակարգի ինտեգրում: Այնուհետև նախագծի գործողությունները պետք է երկրին թույլ տան կամաց կամաց ընդունելու ավիացիայի հետ կապված ԵՄ acquis-ները:
Բաղկացուցիչ մասեր `
Պարտադիր արդյունքների հասնելու համար նախագիծը սահմանում է 5 բաղկացուցիչ մաս` 0-4 Բաղկացուցիչ մաս 0 – Թվինինգ նախագծի մենեջմենթ Բաղկացուցիչ մաս 01 – Ընթացիկ իրավիճակի գնահատում և վերլուծություն- խիստ էական է հետևյալ գործողությունները ճիշտ հասցեագրելը: Բաղկացուցիչ մաս 02- ԵՄ թռիչքային անվտանգության կանոնակարգերի ներմուծում և այդ կապակցությամբ կապված վերապատրաստում – ծրագրի հիմնական մասը Բաղկացուցիչ մաս 03 –Օդային տրանսպորտի և ռազմավարական հարցերի վրա ազդող տնտեսագիտական կանոնակարգերի ուսումնասիրություն, որոնք ուղղված են ապագայի մարտահրավերներին դիմակայելու համար ՔԱԳՎ –ն բարելավելուն: Բաղկացուցիչ մաս 04 – ինֆորմացիոն համակարգեր – ուղղված են նոր տեխնոլոգիաների կիրառությամբ ՔԱԳՎ-ն ավելի արդյունավետ դարձնելուն:
Գործողություններ` Տարբեր բաղկացուցիչ մասեր բաժանվում են գործողությունների: Այդ գործողությունները ներառում են
ԵԱԱԳ համակարգ ինտեգրվելու հետ մեկտեղ անվտանգության և տնտեսական առումներով շահառու կլինենք: Կանոնավոր կերպով ԵԱԱԳ համակարգում ավիացիոն անվտանգության կանոնակարգը թարմացվում է և Հայաստանի համար ամենաակտիվ ավիացիոն շուկաներից մեկը կբացվի:
Տվյալներ`
Բյուջե 1.100.000 եվրո Տևողությունը` 24 ամիս Իսպանացի փորձագետների քանակը – 40 կարճաժամկետ փորձագետներ Աշխատանքային հանդիպումների քանակը` 26 Գործողությունների քանակը` 65 Իսպանիա մեկնող հայ փորձագետների քանակը- 19 ԵՄ համացանցային կայքեր - Development and Cooperation - EuropeAid - European Commission Mobility and Transport - European Union Delegation to Armenia - European Commission Enlargement - European Commission Enlargement Technical Assistance- European Aviation Safety Agency |
Հայտարարություն
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը 2013-2014 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն...
- Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների բնագավառում զարգացումների և մտադրությունների մասին...
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն...


